Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Երվանդաշատ. գյուղ, որտեղ չեն բողոքում ապրուստից

Անի Մինասյան «Ռադիոլուր» Չրագործության ավանդույթ հայ-թուրքական սահմանին ապրող Երվանդաշատում: Ինչպե՞ս են ապրում Երվանդաշատում ու ի՞նչ ավանդույթներ պահպանում՝ «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում: Ավելի մոտ Թուրքիայի Տուզլուջան գյուղին, քան՝ մարզկենտրոն Արմավիրին. Երվանդաշատը ոչ թե սահմանային գյուղ է, այլ հենց սահման է, որ կա: Երվանդաշատցիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Գյուղում ծիրանի, դեղձի, տանձի, խնձորի ու սալորի հսկայական այգիներ կան: Սակայն Երվանդաշատցիներին ամենաշատը միավորում է չրագործությունը: Ամբողջ գյուղը մեկ ընտանիքի նման աշխատում է մեկը բոլորի ու բոլորը մեկի համար սկզբունքով: Գյուղում չրերի ամենամեծ արտադրությունը Արկադի Խաչիկյանինն է: «Սաթենի» անունը հայտնի է Հայաստանից դուրս՝ չրի հիմնական մասն արտահանվում է: Երվանդաշատն ունի չրագործության դարերի պատմություն ու ավանդույթ՝ ասում է. Չրագործությունը աշխատանքի աղբյուր է գյուղացիների համար: Դրսից աշխատողի կարիք հիմնականում քիչ է լինում: Գյուղացիներից շատերը վաստակավոր են՝ 20 տարվա փորձով են աշխատում: Հայկուշ Հակոբյանը Երվանդաշատում հարս է՝ քաղաքից եկավ գյուղի կյանքին անծանոթ: Հիմա գյուղում լավագույն չրագործներից է: Կարևորը աշխատանքը սիրելն է, ժպիտով ասում է. Ամռանը բերքն այնքան է լինում, որ աշխատողները չեն հերիքում՝ ասում է Խաչիկյանը: Հայ օգնության ֆոնդի հետ են  համագործակցում, օգնում են: ՀՕՖ- ի կամավորներից Մարինե Խաչատրյանը նույնպես եկավ՝ չիմանալով ոչինչ գյուղի, բերքի ու չրերի մասին։ Լավագույն աշխատողներից մեկը դարձա՝ ասում է, ժպտում ու կատակով ավելացնում՝ կարող եմ արդեն այս գործով էլ զբաղվել: Զարմանալիորեն գյուղում  չեն բողոքում իրենց եկամտից, ասում են՝ լավ ենք ապրում: Երվանդաշատցիների մասին պատմելու դեռ շատ բան կա: Իրենց մասին պատմելուց, չգիտեն՝ ինչից սկսեն, կատակում են: Չրագործությունն իրենց գյուղի այցեքարտերից միայն մեկն է:

Հայաստանի հանրային ռադիո