Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Եվրամիությունն ուժեղացնում է ՀՀ մարզերում գործող քաղհասարակության կազմակերպությունները

ԵՄ կողմից  ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի գործունեության և ենթադրամաշնորհային նախագծով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում իրագործել ծրագրի՝ «սովորել՝ անելով» բաղադրիչը: Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի  նախագահ Անդրեյ Պարաֆինյուկի խոսքով՝ Եվրամիության նպատակն է զարգացնել ՀՀ քաղաքացիական հասարակության ու կազմակերպությունների կարողությունները՝ դարձնելով ավելի ուժեղ ու կայուն, որպեսզի նպաստեն Հայաստանի կայացմանը: Այս փուլում նախատեսվում է ուժեղացնել մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Հայաստանում ԵՄ պատվիարակության  ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ծրագրի իրականացումն այս փուլում հատկապես կարևորեց՝ հաշվի առնելով նոր կառավարությունն ու նոր վարչապետին: «Հայաստանն ունի նոր կառավարություն, նոր վարչապետ և քննարկում է խորը և արմատական փոփոխությունների հարցը: Այդ պատճառով է, որ ԵՄ-ը,  հատկապես այժմ, կարևորում է այս ծրագրի իրագործումը: ԵՄ ուրախ է աջակցել  ՀՀ Քաղաքացիական հասարակական կազմակերպույունների ու կառավարության միջև երկխոսությանը»:

Հայաստանի հանրային ռադիո