Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գալուստ Սահակյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հե տ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ավանդական բարեկամության բազմադարյա և հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության համար: Գալուստ Սահակյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ: «Մենք դատապարտում ենք այդ հրեշավոր ահաբեկչական գործողությունը և կիսում ենք ռուս ժողովրդի վիշտը», – ասել է խորհրդարանի ղեկավարը: Երկու երկրների միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման գործում ԱԺ նախագահը բարձր է գնահատել օրենսդիր մարմինների դերը: Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների համատեքստում պարոն Սահակյանը կարևորել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությունը և փոխշահավետ մոտեցումներով հանդես գալը: Լեոնիդ Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, որոնք հիմնված են բարեկամության ամուր հիմքի վրա: Զրուցակիցները հույս են հայտնել, որ երևանյան նիստի ընթացքում հայտնած կարծիքներն ու առաջարկություններն իրենց նպաստը կունենան երկու պետությունների խորհրդարանների հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Հայաստանի հանրային ռադիո