Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գեղամյան-Փաշինյան առճակատումը «Ելքը» փորձում է տեղափոխել այլ դաշտ

«Ելք» խմբակցությունն այսօր Աժ-ում շրջանառության մեջ է դրել էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան առճակատումը «Ելքը» փորձում է տեղափոխել այլ դաշտ՝ պահանջելով ընդհուպ մինչեւ Գեղամյանին զրկել պատգամավորական մանդատից։ Ինչ լուծումների կգնա խորհրդարանը՝ դժվար է ասել: Խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ակնարկել է, որ էթիկայի հանձնաժողովում քննարկումների արդյունքում բոլոր հարցերը կպարզվեն: Սա նշանակում է, որ Հանրապետականը դեմ չէ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների մյուս մանրամասները ՝ ռեպորտաժում: Հայաստանի բոլոր մարզերում նշանակված հերթական եւ արտահերթ ՏԻՄ ընտրություններին մնացել է 27 օր, իսկ ահա վարչապետի լիազորությունների ավարտին՝ ուղիղ 6 ամիս: Առաջին միջոցառմանը հանրապետականները պատրաստվել են շատ ակտիվ: Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղարն արդեն առիթ ունեցել է հայտարարելու, որ նոյեմբերի 5-ի հետ մեծ հույսեր են կապում՝ կուսակցական դիրքերն էլ ավելի ամրապնդելու տեսանկյունից: Իսկ թե ինչ կլինի 6 ամիս հետո՝ հանրապետականները դեռ չգիտեն: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ չեն էլ մտածել անգամ կուսակցության ժողովներին այդ հարցով դիմել հանրապետության նախագահին եւ որոշակի հստակեցումներ մտցնել գոնե իրենց համար: Կոալիցիոն երկրորդ ուժը՝ դաշնակցությունն արդեն կողմնորոշվել է թե առաջին եւ թե երկրորդ հարցերում: Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված դաշնակցության դիրքորոշումը փոխանցում է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վեց ամիս հետո սպասվող իրադարձությանը դաշնակցականները նույնպիսի խանդավառությամբ չեն պատրաստվում՝ բոլոր պայմանավորվածությունները Հանրապետականի հետ ձեռք են բերել նախօրոք: Խորհրդարանական ընդդիմություն համարվող «Ելք» խմբակցության համար այս պահի դրությամբ առաջնային չէ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ հարցը: Նրանք այս պահին զբաղված են այլ խնդրով՝ առաջին հերթին խորհրդարանի ներսում կարգուկանոնի հաստատմամբ: Խմբակցության թիրախում այս պահին պատգամավոր Արտաշես Գեղամյանն է: «Ելք»-ի պատգամավորները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի վրա բռունցքներով հարձակվելու համար Գեղամյանը պետք է պատժվի մինչեւ անգամ պատգամավորական մանդատից զրկվելը։ Իսկ թե ինչու նույն ուժ ու եռանդով չեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին եւ գոնե մի քանի բնակավայրում հանրապետականների համար թեժ պայքար ապահովեին եւ ինչու չէ՝ նաեւ որոշակի տեղեր՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է:   Ոչ առաջիկա իրադարձություններում, ոչ էլ անցած քառօրյայի աշխատանքներում ուշագրավ որեւէ հարց «Ծառուկյան» դաշինքի համար, հավանաբար, չկար, քանի որ ԱԺ կանոնակարգով նախատեսված ճեպազրույցները «Ծառուկյան» խմբակցությունն անտեսեց:

Հայաստանի հանրային ռադիո