Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գերազանցության կենտրոնը հավակնում է դառնալ տարածաշրջանային կենտրոն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական Գերազանցության կենտրոնի բացմանն է այսօր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին: Կենտրոնի բացման շրջանակներում «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության միջեւ ստորագրվել է քառակողմ համաձայնագտր։ Կողմերը նախատեսում են մասնակցել Հայաստանի էլեկտրացանցային ենթակառուցվածքների օբյեկտների արդիականացմանը՝ աշխարհի լավագույն տեխնոլոգիաները ներգրավելով։ Բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ճարտարագիտությունը մեծ թափ է հաղորդում Հայաստանի գիտության և ձեռներեցության զարգացմանը: Գերազանցության կենտրոնը, որի բացմանն այսօր ներկա էինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, հավակնում է դառնալ տարածաշրջանային կենտրոն: Այն ոչ միայն ապագա արհեստավարժ մասնագետներ կպատրաստի, այլև նոր հնարավորություններ կբացի էներգամատակարարման ոլորտի կայացած մասնագետների համար, ինչը կնպաստի  Հայաստանում արդյունաբերական արտադրության արդյունավետ զարգացման համար գրագետ գիտատեխնիկական հիմքերի ստեղծմանը:   Մասնագետները հնարավորություն կունենան նաև  պրակտիկան անցնել աշխարհահռչակ ֆրանսիական  «Շնայդեր էլեկտրիկ»-ում, որը էներգետիկայի և արդյունաբերության համար արդյունավետ լուծումների մշակման աշխարհի առաջատար ընկերությունն է: Գերազանցության կենտրոնի բացումը այս տարված մարտին նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում կողմերի միջև համագործակցության հուշագրի շարունակությունն է՝ այսօր բացմանը նշեց ԱՊՀ երկրներում «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսը: «Ես շատ հպարտ եմ, որ մենք սա արեցինք: Երևի թե ամենակարևորը ուսանողներից արհեստավարժ մասնագետներ պատրաստելն է։ Ի վերջո՝ նրանցից է կախված պետության ապագան»: Այս կենտրոնի բացմամբ մենք մի նոր մշակույթի սկիզբ ենք դնում ուսանող -ապագա աշխատող- գործատու փոխհարաբերություններում՝ նշեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: Ժամանակակից սարքավորումների մի խմբաքանակն արդեն տեղադրված է կենտրոնում և պատրաստ է շահագործման, մնացած սարքավորումները Հայաստանում կլինեն սեպտեմբերին, ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշեց պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Ի դեպ՝ արդեն իսկ գործատուի կողմից արվել են կոնկրետ առաջարկներ բավականին կլորիկ աշխատավարձով: Հաշվի առնելով, որ կառավարությունը առաջնահերթությունը տալիս է այլընտրանքային, մասնավորապես արեգակնային էներգիային՝ բուհը նաև այս բնագավառում է լուրջ հաջողություններ գրանցել:  Արդեն իսկ ունեն սեփական արեգակնային կայանը, որով բավարարում պոլիտեխնիկի կարիքները:

Հայաստանի հանրային ռադիո