Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Հաց Բերողի» հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ է ձևավորվել

«Հաց Բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ է ձևավորվել: Ստորև ներկայացնում ենք հանձնախմբի կազմը. 1. Արսեն Սարգսյան  – Արթուր Սարգսյանի եղբայր և իրավահաջորդ 2. Հասմիկ Պապյան – Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ 3. Եղիշե Պետրոսյան – Հաց Բերողին նվիրված երգի հեղինակ և կատարող 4. Խաչիկ Մանուկյան – Արմեն Մովսիսյանի Հաց Բերողին նվիրված երգի խոսքերի հեղինակ 5. Անահիտ Թարխանյան – Անդրեաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ 6. Նանոր Բարսեղյան Սեֆիլյան – Ժիրայր Սեֆիլյանի կինը 7. Լուսինե Գալստյան – Վարուժան Ավետիսյանի կինը, բժշկուհի 8. Արմենակ Կյուրեղյան – Կյուրեղյան եղբայրների հայրը 9. Շահեն Հարությունյան – Շանթ Հարությունյանի որդին, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ 10. Ասպրամ Մանուկյան – Պավլիկ Մանուկյանի դուստրը, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ 11. Ալեք Ենիգոմշյան – «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ, լրագրող, քաղաքական գործիչ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ 12. Թամար Հովյաննիսյան դերասանուհի, հանրային գործիչ Արթուր Սարգսյանը Արցախյան ազատամարտի մասնակից է: Նա իր մարդկային նկարագրով, իր ապրած կյանքով և ազգային նպատակներին իր նվիրումով վայելում է անսահման սեր և հարգանք: Ուստի համաձայն ժողովրդի պահանջի, նա պետք է ամփոփվի ազատամարտիկների պանթեոն Եռաբլուրում: Հաշվի առնելով, որ Պաշտպանության նախարարությանը ներկայացված դիմումի պատասխանը այս պահին չունենք, ապա հոգեհանգստի կարգը և հուղարկավորության օրը, ժամն ու վայրը կհայտարարվեն հաջորդիվ: Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

Հայաստանի հանրային ռադիո