Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հաղթանակ զբոսայգում կայացավ  սեղանի թենիսի մասսայական մրցաշար

Հունիսի 10-ին  ՙՍպորտը բոլորի համար՚ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ   Երևանի Հաղթանակ զբոսայգում կայացավ սեղանի թենիսի մասսայական  մրցաշար, որին մասնակցեց տարբեր տարիքի ու մասնագիտության  մոտ 40 մասնակից: Մրցաշարի նպատակն էր տարբեր տարիքի ,  մասնագիտությունների և աշխարհայացքների տեր մարդկանց բերել դեպի սպորտ,  նաև մասսայականացնել սեղանի թենիս մարզաձևն ու մարդկանց մեջ քարոզել առողջ ապրելակերպի գաղափարը: Կանայք և տղամարդիկ նախ մրցեցին խմբային փուլով, ապա խմբերում առաջին և երկրոդ տեղերը գրաված մասնակիցները դուրս եկան եզրափակիչ փուլ , որտեղ էլ օլիմպիական մրցակարգով որոշեցին հաղթողին ու մրցանակակիրներին: Կանանց մրցակցությունում հաղթող դարձավ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության վարչության աշխատակից Արշալույս Գասպարյանը, 2-րդը Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ  Մարինե Կարապետյանն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Շուշան Սիմոնյանը: Տղամարդկանց մրցակցությունում ուժեղագույնը Վահե Սիմոնյանն էր: 2-րդ մրցանակին արժանացավ Անդրանիկ Թորոսյանը, իսկ 3-րդը Սամվել Ջինանյանն  էր: Հաղթողներն ու մրցանակակիրները  ՙԳոլդս ջիմ՚ ֆիտնես կենտրոնի կողմից ստացան 2 անձի համար նախատեսված ֆիտնես կենտրոնից օգտվելու քարտեր : ՙՍպորտը բոլորի համար՚ մասսայական սպորտին և առողջ ապրելակերպին նպաստող հասարակական կազմակերպությունը  կշարունակի կազմակրեպել մասսայական միջոցառումներ՝  դեպի սպորտ բելելով ինչպես մայաքաղաքի այնպես էլ մարզերի ներկայացուցիչներին:

Հայաստանի հանրային ռադիո