Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Լեոնիդ Կալաշնիկովն ու երեւանյան չորրորդ համատեղ նիստի մասնակիցները ՌԴ Պետական դումայի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին։ «Այսօր էլ զոհվում են անմեղ մարդիկ, անհրաժեշտ է համատեղել բոլոր ուժերը՝ կանխելու համար համամարդկային նոր ողբերգությունները»,- ասել է Լեոնիդ Կալաշնիկովը։

Հայաստանի հանրային ռադիո