Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հատուկ գնդում բացվեց Հաղթանակ կերտողներին նվիրված հուշարձանը

Արխիվային լուսանկար Հաղթանակ կերտողների պատվին այսօր Հատուկ գնդում բացվել է հուշարձան: Հեղինակը հատուկ գնդի զինծառայող, կապիտան Գեւորգ Վարդումյանն է: Հուշարձանի հանդիսավոր բացմանը մասնակցել են զինծառայողներ, արցախյան ազատամարտի վետերաններ, Արցախյան ազատամարտում զոհված հատուկ գնդի հերոսների հարազատներ, որոնց Ազատամարտի վետերանների միության անունից հանձնվել են պատվոգրեր: Միջոցառման մասնակիցներն այցելել եւ ծաղիկներ են դրել նաեւ ապրիլյան պատերազմում զոհված հերոս Սասուն Մկրտչյանին նվիրված անկյունում: Հատուկ գնդում այսօր կա երկու պատվո անկյուն: Առաջինը՝ 1994 թվականի հունվարի 31-ին զոհված Աշոտ Չախոյանինն է: Նա գնդի առաջին զոհն էր: Եղել է հատուկ գնդի առաջին վաշտի, առաջին ջոկի առաջին հրամանատարը: Նրա սխրանքը երբեք չի մոռացվի: «Դրա մասին դեռ կխոսվի, դեռ կհաշվի, որովհետեւ դա դարձավ նաեւ մի լավ օրինակ այն տղաների համար. տեսան, որ եթե կա մի սերժանտ, ով պատրաստ է եւ իր մարտական ընկերների, եւ իր հրամանատարի կյանքը փրկելու համար կյանքը զոհել, ուրեմն իրենք էլ պիտի պատրաստ լինեին հանուն հայրենիքի ապրել այնպես, որ հետո հպարտորեն նայեն սերունդների աչքերին»,- ասում է Աշոտ Չախոյանի մայրը՝ մեր գործընկեր, հանրահայտ «Ապրելու բանաձեւ»  ռադիոհաղորդման եւ համանուն հերոսապատում-մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը: Հատուկ գնդում երկրորդ պատվո անկյունն այս տարվա ապրիլյան պատերազմում զոհված հերոս Սասուն Մկրտչյանին է նվիրված: Նա գնդի վերջին զոհն է: Սասուն Մկրտչյանի՝ փառաբանության արժանի սխրանքն էլ պատահականություն չէր ու այն երբեք չի մոռացվի: Շատ  ուրախ եմ, որ հուշարձանը կանգնեցված է հաղթանակ կերտողների պատվին՝ ասաց Գոհար Մարտիկյանը՝ շեշտելով, որ հաղթանակ կերտել են նաեւ ապրողներից շատերը: Հատուկ գնդում հաղթանակի հուշարձան ունենալու մտահղացման եւ իրականացման հեղինակը նույն գնդի զինծառայող, կապիտան, հետախույզ Գրիշա Վարդումյանն է: Նա մինչ Արցախյան գոյամարտի սկսվելը եղել է քանդակագործ: Ասաց, թե՝ միաժամանակ զինվոր դառնալը մեր ազգին ճակատագրով է տրված: Նախ եղել է երկրապահ կամավորական, ապա՝ 92-ից, ծառայության անցել հատուկ գնդում: Մեր հին ցավերին ու կորուստներին նվիրված հուշարձաններ, կարծես, շատ ունենք՝ ասաց։ Այսօրվա միջոցառման ժամանակ Ազատամարտի վետերանների միության անունից պատվոգրեր հանձնվեցին զոհվածների հարազատներին: Նրանց սխրանքը լուսավոր է ոչ միայն երկնքում, այլեւ երկրի վրա, ինչի մասին է վկայում նաեւ այս հուշակոթողի բացումը՝ իր խոսքում նշեց գնդի հոգեւոր սպասավոր Մհեր Հարոյանը։ Հաղթանակ կերտողներին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը եզրափակեցին «Մարաթուկ» խմբից Արցախյան ազատամարտի մասնակից անդամները:

Հայաստանի հանրային ռադիո