Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հավերի՞ն ինչ պատահեց

Գնային թռիչքների թեման օրվա լրահոսում դառնում է հավերժական: Թանկացավ նաև ձուն, խանութներում այն  90 դրամով է վաճառվում:  «Հայկական ժամանակի» երեկվա հրապարակումից հետո  այսօր փորձեցինք պարզել՝ ինչու, հավերի՞ն ինչ պատահեց։    Ձվի թանկացման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով մեկ տասնյակից ավելի  ձու արտադրող ընկերություններին ուղղված մեր հեռախոսազանգերն այսօր նման տխուր արձագանքների արժանացան:     Օրվա ընթացքում մեր ճակատագրին էր արժանացել  նաև «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հեռախոսին ուղղված Պողոսյանի բազմաթիվ զանգերը ևս մնացել էին անպատասխան: Ասոցիացայի նախագահը զրուցել էր մի շարք խանութների վաճառողների հետ: «Թեև ոչ թռիչքային, բայց որոշակի գնաճ ձվի շուկայում, այնուամենայնիվ կա», -արձանագրում է  Պողոսյանը: Նույնն արձանագրեցինք  նաև մենք՝ այցելելով մայրաքաղաքի մի քանի սուպերմարկետներ ու խանութներ: Ոչ թռիչքային, բայց  թանկացման փաստն առկա  է: Արմեն Պողոսյանը պատճառներին է անդրադառնում: Այս ամենի արդյունքում ապրանքի գինն է ավելանում: Ինչ որ մի տեղից պետք է գանձվի գումարը, ամենահարմարը՝ ինչպես միշտ, ժողովրդի գրպանն է: Ագրարարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբրեյանը  համաշխարհային գների բարձրացման մասին հեքիաթներին այլևս չի հավատում: Գնային հավերժական թռիչքների պատճառը, ըստ նրա, չկարգավորված շուկան է ու օրենքի բացը: «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով, ձվի արտադրության ու իրացման ոլորտում  Հայաստանը ժամանակին ինքնաբավ էր համարվում, այսօր էլ պետք է խթանել ոչ միայն ձվի, այլև հարակից մյուս արտադրությունները: «Օրինակ գոմաղբի արտադրության»: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մեկնաբանմամբ, հայկական պարենային շուկայի գնային թռիչքների վրա ազդում է նաև Ռուսաստանում տիրող, նրա բնորոշմամբ, սննդային վակուումը: «Տիեզերքի սև անցքերի նման քաշում է հարևանների սննդի պաշարները»: Մեր ամենամեծ դժբախտությունը, ձևակերպումը կրկին Ադիբեկյանինն է, հայկական սննդամթերքը շատ որակյալ է  և մեծ պահանջարկ ունի արտասահմանում: Սնունդն արտահոսում է, իսկ հայ  սպառողը կանգնում դիֆիցիտի ու թանկացման հերթական փաստի առջև:

Հայաստանի հանրային ռադիո