Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղում

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի (E խումբ) վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ղազախստանի ընտրանուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպման 26-րդ րոպեին Մարկոս Պիզելիի հիանալի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը: 62-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրել է Բաուրժան Տուրիսբեկը: Նշենք, որ մեր ազգային թիմն ընթացիկ ընտրական փուլում իր առաջին ոչ-ոքին է գրանցել: Արթուր Պետրոսյանի գլխավորած հավաքականն ավարտում է 7 միավորով՝ զբաղեցվելով նախավերջին հորիզոնականը, վերջինը 3 միավորով Ղազախստանն է: Աղբյուր՝ armsport.am

Հայաստանի հանրային ռադիո