Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայաստանը ջրային ռեսուրսների խնդիր ունի

2017 թ ամփոփիչ ասուլիսների մեկնարկն այսօր տվել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը  մոտ երկու ժամ պատասխանել է լրագրողների հարցերին:  Բնապահպանության ոլորտի պատասխանտուն այս տարվա աղետը համարել է մի շարք արգելոցներում բռնկված հրդեհները: Անդրադառնալով  Խոսրովի անտառի հրդեհին՝ նշել է՝ «Այո, ես ասել եմ և հիմա էլ հրապարակային հայտարարում եմ, որ այդ օրերին չի եղել կայծակ, այն եղել է ավելի ուշ: Այսինքն՝ եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհը բացառում եմ, իսկ թե ինչ է տեղի ունեցել, գործի քննությունը կբացահայտի»: Ոլորտի պատասխանտուն նաև Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի խնդրին է  անդրադարձել: Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն էլ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ստեղծված իրավիաճկը շատ տխուր է բնորոշել: Բնության պաշարներն անսպառ չեն, ցանկացած ռեսուրս անխնա օգտագործելիս մի օր անպայման վերջանալու է: Արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկիրը նմանատիպ խնդրի առջև է կանգնած՝ Արարատյան դաշտում ջրային ռեսուրսները նվազել են շուրջ ինը մետրով, առանձին հատվածներում՝ 15 մետրով: Իրավիճակը, մեղմ ասած, մխիթարական չէ։ Արարատյան դաշտի 31 համայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունեն, ավելին, ամռան տոթին Մեծամորի ատոմակայանի հովացման համար ևս ջրերը չեն բավականացնում: Ջրային ռեսուրսների նվազմամբ պայմանավորված՝ գյուղացին ստիպված ավելի շատ ոռոգման ջուր է ծախսում, նախկին՝ յոթ կամ ութ անգամ ջրելու փոխարեն այժմ ստիպված է ասենք տասնհինգ անգամ ջրել հողատարածքը: Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակն այսպես է բնորոշում. «Տխուր վիճակ է»: Մասնագետների պնդմամբ, ստեղծված իրավիճակում  հիմնական պատասխանատուն ձկնաբուծական տնտեսություններն են: Իսկ այն, որ Արարատյան դաշտավայրում են գտնվում մեր երկրի ձկնաբուծական տնտեսությունների հիմնական մասը, գաղտնիք չէ: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝  160 ձկնաբուծական տնտեսություն ջրօգտագործման թույլտվություն ունի: Ոլորտի պատասխանատուն տեղեկացնում է՝  այս տարի մտադիր էին ավտոմատ ջրաչափական սարքեր տեղադրել, որպեսզի վերահսկման մեխանիզմը հզորանար,  կարողանային ցանկացած տնտեսության ձկնաբուծական տնտեսության գործունեությունը վերահսկել: Տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է։ Հույս ունեն, որ հունվարին կկարողանան կյանքի կոչել: Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը մտահոգ է: «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝  Արարատյան դաշտավայրում ջրերը ձկնային տնտեսությունների անխնա օգտագործման պատճառով կորցրեցինք: «Ձկնարտադրողների և ձկնաբույծների միասնություն» կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը չի կիսում այս կարծիքը: Ձձկնաբուծարաններն են Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների նվազման հիմնական մեղավորները: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշում է՝ Արարատի մարզի Հայանիստ համայնքում պիլոտային ծրագիր են իրականցնում: Ձկնաբուծական տնտեսությունների օգտագործած ջրերը տրամադրում են գյուղացիներին: Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը  սա դրական է գնահատում: Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը «Ռադիոլուի» հետ զրույցում նախ նշեց, որ այս տարի 50 հա հողատարածք են ջրել, ունեն ևս մոտ 150, որը ոռոգման կարիք ունի: Նաև վստահեցրեց՝  մշակվող  50 հա հողամասում աճեցրած  բանջարեղենն իր որակական ու համային հատկանիշներով  չի զիջում։ Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը վստահ է՝ ստեղծված իրավիճակից էլ ելք կա՝ պարզապես պետք է զսպել ձկնաբուծական տնտեսությունների տերերի ախորժակը։ Երեք տարին բավական է, որ բնական պաշարները վերականգնվեն՝ ասում է։ Սակայն նման կամք, զրուցակիցս դեռ չի տեսնում:

Հայաստանի հանրային ռադիո