Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայաստանը՝ շախմատի աշխարհի վետերանների առաջնության փոխչեմպիոն

Հունաստանում կայացած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում, Հայաստանի ընտրանին 15 միավոր վաստակելով փոխչեմպիոն է հռչակվել: Հավաքականի կազմում հանդես էին գալիս հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: Առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է 18 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը: Անգլիայի առաջին հավաքականը 14 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ավստրիայի նկատմամբ. մեր թիմի կազմում հաղթել է Արտաշես Մինասյանը, իսկ մնացած պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով: Հայկական թիմի անդամները արժանացել են նաև անհատական մեդալների. Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը և Սերգեյ Գալդունցը իրենց խաղատախտակների վրա նվաճել են արծաթե մեդալներ:

Հայաստանի հանրային ռադիո