Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայկական ապրանքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում

Մեղրու ազատ տնտեսական գոտին մի տեղ է, որտեղ ռուսական ներդրումների հավանականություն կա` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: Նա նաև նշել է, որ  խնդիրը  դժվար է, պետք է մտածված գործել, քանի որ իրանական շուկան սովորական չէ: Առանց առանձնահատկություններն իմանալու ներդրումներ կատարել հնարավոր չէ: Բաբկոն նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունից ու իր երկիր հայկական արտադրանքի արտահանման ժամանակ գրանցվող խնդիրներից է  խոսել: Նույն խնդիրների շուրջ «Ռադիոլուրը» խոսել է նաեւ Արտահանողների միության նախագահ Ռաֆֆի Մխչյանի հետ։ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, ըստ Հայաստանի ու ՌԴ կառավարությունների ղեկավարների, տարբեր է: Չնայած Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ անդամակցում է ԵԱՏՄ-ին, սակայն մեր արտահանման հիմնական գործընկերը միությունում շարունակում է մնալ ՌԴ: ՀՀ-ից  ատահանվող ապրանքների 62 տոկոսը կազմում են  գյուղատնտեսական ապրանքները, ապա  թանկարժեք քարերն ու  մետաղները, 3-րդ տեղում՝ (9.2 տոկոս) տեքստիլն ու կոշկեղենն է: Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն  առանձնացնում է հայկական գյուղմթերքի որակը, նշում, որ այն ռուսական շուկայում միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Բաբկոն վստահ է՝ ռուսական շուկա թուրքական գյուղմթերքի ներմուծումը չի խանգարի հայկական արտադրանքին Թուրքիայից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը չի խանգարի հայկական մթերքների արտահանմանը Ռուսաստան։ Հայկական արտադրանքը ռուսական շուկայում միշտ բարձր տեղ է զբաղեցրել։ Հայաստանի արտադրանքն իր քանակով չի բավարարում անգամ Մոսկվայի պահանջներին, բայց այն հատուկ կարգավիճակ ունի, դրա համար որևէ խոչընդոտ չի առաջանա։ Չնայած Հայաստանն արդեն շուրջ 5 տարի է, ինչ անդամակցում է ԵԱՏՄ-ին, այդուհանդերձ հայ գործարարներն այդ երկիր ցամաքային ճանապարհով ապրանք արտահանելիս բազմաթիվ խնդիրների են հանդիպում Վերին Լարսի անցակետում, նաև՝ ռուսական շուկայում:  Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը սեփական օրինակն է բերում, նշում է, որ  ապրանք արտահանելիս  իրենք  էլ են խնդիրներ ունեցել: Զրուցակիցս ընդգծում է՝  տարիներ շարունակ խոստացված կանաչ ուղին չի գործում: Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն ընդգծում է՝ եթե երկու երկրների միջև  ուղիղ ճանապարհ լինի, նման խնդիրներ չեն առաջանա, քանի որ խնդիրները հիմնականում առաջանում են Վրաստանում։ Ես չեմ ուսումանասիրել, բայց  կարող եմ ասել՝  որպեսզի բացառվեն նման դեպքերը պետք է ուղիղ ճանապարհ կառուցել: Տրանսպորտային լոգստիկան  ՌԴ հետ դժվար է, անցնում է Վրաստանի միջով: Եթե լինի ուղիղ  ճանապարհ, նման խնդիր չի լինի: Կան այլընտրանքային  տարբերակներ, քննարկվում է  ինչ—որ թունելներ կառուցելու հարց:  Ինչ վերաբերում է կաշառքին, գուցե  կաշառք է տալիս նա, ով ինչ—որ խախտումներ է կատարում: Եթե քո մոտ ամեն ինչ մաքուր է, իրավունք չունեն քեզանից ավել պահանջ ներկայացնել: Րաֆֆի Մխչյանը հակադարձում է. Զրուցակիցս նաև իրավիճակի պատասխանն ունի՝  ՌԴ ՀՀ-ին ԵԱՏՄ լիարժեք անդամ չի համարում: Նրանք դեռ կարծում են, որ Հայաստանը երրորդ երկիր է: «Հավասարը հավասարին». այսպես պետք է նրանք Հայաստանին վերաբերվեն, ինչը, սակայն, դեռ չեն անում՝ կարծում է Արտահանողների  միության նախագահը։

Հայաստանի հանրային ռադիո