Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայկական դրամը 23 տարեկան է

Հայկական դրամն այսօր դարձավ 23 տարեկան: 1993 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ից սկսված ՀՀ տարածքում դադարեցվեց ԽՍՀՄ Պետբանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992 թթ. նմուշի 1000, 5000 եւ 10 000 ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը: Հայկական դրամի պատմությունը, սակայն,մ սկսվում է անհիշելի ժամանակներից: Աշխարհին հայտնի ամենահին  հայկական  դրամները մ.թ.ա երրորդ դարի երկրորդ կեսին հատել են  Ծոփքի  հայոց թագավորները: Այստեղից էլ սկսվում է  հայկական դրամի պատմությունը, որը հետաքրքրաշարժ դրվագների պակաս չունի:  ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը առանձնացնում է  հատկապես Տիգրան Մեծի գահակալման շրջանում թողարկած դրամները:  Դրանք այն եզակի դրամներն էին, որտեղ հայկական թագն է պատկերված, այն որևէ այլ թագավորների հատած դրամներում չի հանդիպում, ասում է դրամագիտության փորձագետն ու շարունակում «Բագրատունյաց թագավորության շրջանում մենք հայկական դրամներ չենք ունեցել, սակայն կա մի շատ հետաքրքիր փաստ. Լոռվա ճյուղի Բագրատունիներից Կյուրիկե Երկրորդը (11-րդ դարի կես)  թողարկել է եզակի մի դրամ, որը մեզ եզակի օրինակներով է  հասել, դա բացառիկ է նրանով, որ մեզ հայտնի առաջին մետաղադրամն է, որոնց վրա մակագրությունները հայերեն են եղել»։ Կիլիկյան հայոց թագավորների հատած դրամները առանձնանում են խաչապատկերներով, գրեթե բոլորը հայատառ են, թեեւ, ասենք Լևոն Առաջինի  թողարկած դրամները լատինատառ են։ Հեթում Առաջին թագավորի հատած դրամների մի կողմը հայատառ է, մյուս կողմը՝ արաբատառ: Սրանք, սակայն, բացառություններ են, ասում է  փորձագետը: Հայաստանի երրորդ հանրապետության  կամ մեր ժամանակից թղթադրամները, մասնագետների պնդմամբ, իրենց ձևավորմամբ, պատրաստման որակով ու պաշտպանվածությամբ չեն զիջում եվրոպական երկների լավագույն թղթադրամերին:   նորանկախ Հայաստանն  իր արժությը ունեցավ 1 993թ , երբ շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը, երկու տարի անց  այն ունեցավ նաև իր նշանը:  1993 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ից սկսված ՀՀ տարածքում դադարեցվեց ԽՍՀՄ Պետբանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992 թթ. նմուշի 1000, 5000 եւ 10 000 ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը եւ ներդրվեց ազգային արժույթը `10, 25, 50, 100, 200, 500 դրամները: Հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամ 1993-ի նոյեմբերի 22-ից սահմանվեց `1 դրամը=84 ռուսական ռուբլի: Հայկական ռուբլու հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 1993-ի նոյեմբերի 22-ից սահմանվեց `100 դրամը=1 ԱՄՆ դոլար:  1993թ նույն այս օրերին ՀՀ ԳԽ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Հայաստանի նախկին վարչապետ, ԿԲ նախկին նախագահ , ԵԱՏՀ ներկյիաս նախագահ  Տիգրան  Սարգսյանն էր, ՀՀ ֆինանսների նախարար`Լևոն  Բարխուդարյանը,  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` Իսահակ Իսահակյանը: ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը  վստահեցնում է՝ «Դրանք բավականին հագեցած են պաշտպանական հատկանիշներով, շատ բարձր տպագրության որակ ունեն, կարևոր է, որ ձևավորված են հայկական ոճի մեջ, մեր աւժեքներն են ներկայացնում»,- ասում է ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը։ Այսօր հայկական դրամը  դարձավ 23 տարեկան:

Հայաստանի հանրային ռադիո