Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայստան-Սփյուռք համաժողովին «Ելք»-ի հրավերն ուշացե՞լ, թե՞ առհասարակ չի ուղարկվել

Համահայակական  համաժողովին քաղաքական ուժերը նույնպես մասնակցում են: Թեև այդ մասնակցությունն ուժերից առնվազն մեկի մասով հակասական իրավիճակ է արձանագրել: Ելք դաշինքի ներկայացուցիչները համաժողովի մեկնարկին   հայտարարել են , որ մասնակցության հրավեր  հրավեր չեն ստացել: Սփյուռքի նախարարությունից  շտապել են  հերքել հայտարարությունը ՝ պնդելով, որ խորհրդարանական բոլոր  ուժերին հրավեր ուղարկվել է: Հակասական հայտարարությունների հետքերով «Ռադիոլուրն» է գնացել:     Հայաստան-Սփյուռք համաժողովի քաղաքական ինտրիգը դարձավ «Ելք» ընդդիմադիր դաշինքի դրան չմասնակցելը:  Խորհրդարանական խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը փաստն արձանագրել էր ֆեյսբուքյան գրառմամբ՝ հատուկ ընդգծելով, որ համահայկական համաժողով անցնում է «փոխադարձ վստահություն, միություն և պատասխանատվություն» խորագրով, մինչդեռ դրան չի մասնակցում  ընդդիմադիր «ԵԼՔ» դաշինքի որևէ  ներկայացուցիչ:  Մարուքյանը սա բացատրել  էր   տարբերվող կարծիքներից,  այլընտրանքային մոտեցումներից իշխանությունների խուսափողական կեցվածքով: Սփյուռքի նախարարությունը,  սակայն, հերքում է «Ելք»-ի հայտարարությունը և նշում, որ հրավերներ ուղարկվել են խորհրդարանական բոլոր խմբակցություններին: Նույնը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցրեց  նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ելք»-ի մեր գործընկերները գուցե սպասում էին, որ ամբողջ խմբակցությունով պետք է հրավիրվեին, բայց անգամ ամբողջ Հանրապետականը հրավեր չի ստացել:  Հրավիրվել են հանձնաժաղովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները , այդ թվում՝ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»: Հենց տեխնիկական խնդրով է իրավիճակի հակասականությունը բացատրում Ելք խմբակցության ներկայացուցիչը: Էդսմոն Մարուքյանը վստահեցնում է, որ Ելքին հրավերը փոխանցվել է միայն իրենց հայտարարությունից հետո: «Հայատարարությունը տարածելուց հետո ասվելա՝ կներեք, հրավերն ուղարկվել է բայց տեղի չի հասել, հիմա հրավիրում ենք ելկե, ինչը բնականաբար մեզ համար անընդունելի է: Ոչ ֆորմատ կա, ոչ պլանավորված  ելույթներ կան մեր տեսլականը ներկայացնելու»: Ելքի ներկայացուցիչները նաև հիշեցնում են, որ իրենց նախընտրական ծրագրում Հայաստան- Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ սկզբունքային կետ են ներառել: Առաջարկել են Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատ ձևավորել՝ կազմված Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներից: Ինչու չեն փորձել երկրորդ հրավերից հետո գոնե հարցը քննարկման  առարկա դարձնել համաժողովի հարթակներում: «Բնականաբար ինչ ծրագրում գրված է, դա էլ մեր մոտեցումն է: մենք կփորձեն այլ հարթակներ գտնել այս հարցը քննարկելու համար»: Ի դեպ, ծրագրում Դաշինքը, բացել է նաև փակագծերը: Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատն, ըստ Ելք-ի , պետք է կազմված լինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: Խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը կլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը, ինչպես նաև Ներգաղթի և Սփյուռքի ներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ: Արդյոք այս մոտեցումն ընդունել է իշխանությունը ներկայացնող ուժի՝ Հանրապետական կուսակցության համար: Ի դեպ, Ելքի այս առաջարկն առիթ դարձավ, որ աչքի անցկացնենք մյուս ուժերի ծրագրերի Սփյուռքին վերաբերող հատվածները:  «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է Սփյուռքին հնարավորություն ընձեռել ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական և այլ կազմակերպությունների առաջարկությամբ կառավարությունում հատուկ ծրագրեր հաստատել: ՀՅԴ –ն նույնպես ծրագրում խոսում է  սփյուռքահայության լիարժեք ներգրավման մասին: Իսկ ՀՀԿ-ն ծրագրում գրել է, որ «պետք է անենք հնարավորից ավելին, որ մեր բոլոր հայրենակիցները միավորվեն Հայրենիքի շուրջ»:

Հայաստանի հանրային ռադիո