Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի հինգ մասնակիցների երգերը

Հունվարի 15-18-ը «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում կհրապարակվեն մրցույթի մասնակիցների երգերը: Այսօր դրանցից հինգն արդեն հասանելի են հետևյալ հղումներով՝ Թամար Կապրելիան – Poison (Ari Ari) Ամալիյա Մարգարյան – Waiting For The Sun մրա – I’m A Liar Հայկ Կասպարով – Enamórame Սուրեն Պողոսյան – The Voice   «Դեպի եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ» ։ «Դեպի եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։

Հայաստանի հանրային ռադիո