Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայտնի հայերն այստեղ են Հայաստանի ապագայի համար

Նրանք Հայաստան են եկել ոչ թե մշակութային, այլ դիտորդական առաքելությամբ։ Հայտնի հայերը ասում են՝ որոշել են արմատախիլ անել Հայաստանում արմատացած անարդարությունը: Արմատախիլ անելու համար էլ ընտրել են դիտորդի կարգավիճակը։ Աշխարհահռչակ ռոք երաժիշտ և երգահան «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի  Արսինե Խանջյանը, ռեժիսորներ  Ատոմ Եգոյանը, Էրիկ Նազարյանը ապրիլի 2- ին լինելու են հայաստանյան գրեթե բոլոր ընտրատեղամասերում ու քաջալերելու են ժողովրդին, որ գնան ընտրության:  Աշխարհահռչակ ռոք երաժիշտ և երգահան «System of a Down»  խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի  Արսինե Խանջյանը, ռեժիսորներ  Ատոմ Եգոյանը Էրիկ Նազարյանը Հայաստանում են: Սակայն այս  անգամ նրանց այցելությունը մշակութային բնույթ չի կրում։ Սփյուռքի հայտնի հայերը  եկել են մեր երկիր՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Արդեն լրագրողների հետ զրույցում Սերժ  Թանկյանը հայտարարեց, որ իրենց ներկայությունը  կարևոր է,  համոզմունք հայտնեց, որ  քաղաքական կյանքի հանդեպ ՀՀ քաղաքացիների անտարբերությանը  պետք է  վերջ տալ, իսկ  տարիներով արմատացած անարդարությունն էլ  արմատախիլ անել: Ռոք-երգիչը  հայտարարեց, որ իրենք որևէ շահ չունեն դիտորդական առաքելությունից ու կուսակցական չեն։ Արսինե  Խանջյանն էլ  տեղեկացրեց, որ  նրանք ընդգրկված են լինելու   տարբեր խմբերի մեջ, այցելելու են և երևանյան և  մարզային ընտրատեղամասեր։ Դերասանուհին նշում է, որ իրենք Հայաստանի քաղաքացիներ չեն ու չեն  կարող քվեարկել, բայց իբր դիտորդ իրավունք ունեն մասնակեցելու ընտրական գործընթացներին։ Ասում  է, որ   դիտորդական առաքելություն իրականացնելու մտադրությունն ավելի ամրապնդվել է հուլիսյան դեպքերից հետո: Իսկ ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը նշում է, որ 25 տարի անընդհատ վատ լուրեր է լսել Հայաստանից, զգացել է, որ հույսը քաղաքացիական իրավունքների ապահովումն է։ Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը  նշում է, որ այստեղ են  Հայաստանի ապագայի համար: Իրենց իսկ ձևակերպմամբ՝ իրենք  Հայաստանի բարգավաճության և ծաղկունքի դիտորդներ են։ Արդյո՞ք  բարգավաճության ու ծաղկունքի դիտորդները  կպայքարեն ընտախախտումների դեմ, կամ արդյո՞ք կսատարեն ընտրություններից հետո հրապարակ դուրս եկող ուժերին։ Արսինե Խանջյանը  նշեց, որ իրենք այստեղ են միայն  քաջալերելու համար։ Եթե սփյուռքահայ հայտնիները քաջալերելու համար են եկել, ապա ԱՊՀ  դիտորդական առաքելության  գլխավոր խնդիրը ոչ թե թերություններ գտնելն է, այլ օբյեկտիվ գնահատականներ տալը։ Ի դեպ՝ այսօր դիտորդական առաքելության ներկայացուցիչները  հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Արդեն լրագրողների հետ զրույցում ԱՊՀ  դիտորդական առաքելության ղեկավար ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևն ընդգծել է, որ քարոզարշավն ընդհանուր առմամբ ընթացել  է օրենսդրության պահանջներին համապատասխան,  մասնակիցներն ունեցել են  հավասար հնարավորություններ: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը հատուկ ընդգծեց նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը: Դրանք, ըստ նրա, նվազեցնելու են ընտրախախտումների հնարավորությունը: Ի դեպ՝ ընտրությունների ընթացքը կդիտարկի  ԱՊՀ 8 երկրներից ժամանած 172 դիտորդ՝ հիմնականում խորհրդարանականներ ու ընտրական հանձնաժողովների անդամներ:

Հայաստանի հանրային ռադիո