Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ֆեյենորդի» դեմ հանդիպման լավագույն խաղացող

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հոլանդական «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում, 27-ամյա ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) եւ Խուան Մատայից (1000): Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 4:0 հաշվով: Մեկնարկային կազմ վերադարձած Մխիթարյանն անցկացրել է 82 րոպե:

Հայաստանի հանրային ռադիո