Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հետաքրքիր և անակնկալներով ծրագիր. խոստանում են Վիզա-ն եւ Ջիվան Գասպարյան կրտսերը (տեսանյութ)

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահում համատեղ համերգային ծրագրով հանդես կգան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ Վիզա-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը,  աշխարհահռչակ Capital cities  խմբի մեներգիչ Սեբուն: Մասնակիցները հետաքրքիր և անակնկալներով  ծրագիր են խոստանում: Capital Cities խմբի մեներգիչներից  Սեբուն հայաստանյան  ունկնդրին  հայտնի դարձավ Safe and Sound երգով: Այժմ հայ լսարանը ռոք երգչին կենդանի վայելելու հնարավորություն կունենա: Նոյեմբերի 20-ին Սեբուն, Սերժ Թանկյանի  ամենահայտնի պրոդյուսինգային ռոք խումբը՝ «Վիզան» և Ջիվան Գասպարյան կրտսերը հանդես կգան  համերգային ծրագրով: «Կուզեմ, որ ունկնդիրները գան և նստին և հուսով եմ, որ երաժշտությունը լսեն, կսիրեն: Ճոխ իրիկուն մը պիտի ըլլա և հույսով եմ, որ եթե ներշնչվին, պիտի պարեն»: Ջիվան Գասպարյան կրտսերը խոստանում է. Սեբուի հետ նորից կյանք են տալու հին գործերին: «Շատ հետաքրքիր համերգ է լինելու»:Ամերիկահայ երգչի հայաստանյան այս այցը երկարաժամկետ է՝ երկու ամսով: Զբաղվելու է ձայնագրություններով: Ասում է՝ հայրենիքում բնությունն է ներշնչում երաժշտություն ստեղծել։ Որոշել է ավելի խորը ուսումնասիրել հայկական երաժշտությունը, կոմիտասյան ժառանգությունը։ Կոմիտասն է, որ մեծ ազդեցություն է ունեցել իր վրա՝ ասում է Սեբուն։ Եթե հայկական երաժշտությունը դեռ պիտի ուսումնասիրի, ապա ճանապարհային ոստիկաններին արդեն ուսումնասիրել է:

Հայաստանի հանրային ռադիո