Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ՌԴ-ում կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսին

2017թ. հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաեւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները: Հայաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ շրջանակներում Մոսկվայում, Նովոսիբիրսկում եւ Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» եւ «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական եւ ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար: Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:

Հայաստանի հանրային ռադիո