Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ՀՀԿ արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել՝ կապված պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված տեսանյութի հետ: Ներկայացնում ենք ՀՀԿ շտաբի հայտարարությունը. «Ծանոթանալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին, որտեղ մեր մրցակիցները ներկայացնում են Երևանի Արաբկիր շրջանի աղբամաններից մեկում հայտնաբերված և իբր ՀՀԿ նախընտրական ենթաշտաբերի գործունեությանը առնչվող նյութեր, հայտնում ենք հետևյալը՝ Ներկայացված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ: Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը: Ներկայացված նյութերի իրական ծագումը և միջադեպի հետ կապված այլ հանգամանքներ պարզելու դեպքում շնորհակալ կլինենք իրավապահ մարմիններին: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքական մրցակիցներին զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից, չպիտակավորել մյուս մասնակիցներին, գնալ քաղաքապետի ընտրություններին մաքուր ձեռքերով և մաքուր խղճով»:

Հայաստանի հանրային ռադիո