Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հինգ հաշվետվություն՝ մեկ օրում. ԱԺ արտահերթ

Թե ինչ ազդեցություն է ունեցել ապրիլյան պատերազմը Հայաստանի տնտեսության վրա, կառավարությունը  հստակ գնահատականներ չունի, բայց թե որն է եղել դրա  բյուջետային ազդեցությունը,  գործադիրը հստակ գիտի: 2016-ին պաշտպանության ոլոտին ուղղվել է ծրագրվածից ավելի շատ գումար՝ 226 մլրդ դրամ: Այս թիվն այսօր խորհրդարանում հնչեցրել է ֆինաննսերի նախարարը,  բյուջեի կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթում: Փաստաթուղթն  այսօր քվեակվել է և ընդունվել  կողմ ձայների սահմանագծային քվերակությամբ: Փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն, քվեարկել է մեծամասնության ճիշտ այդքան պատգամավոր: Քվերակությունից առաջ հենց այս իրավիճակը հաշվի առնելով ՝ խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել է միավորվել ու տապալել քվերակությունը:     Խորհրդարանում այսօր գրանցվեց  ընդդիմադիր անհամաձայնության հերթական միջադեպը:  «Ելք» խմբակցության ղեկավարը խորհրդարանի ընդդիմադիր մյուս ուժին՝ «Ծառուկյան դաշինքին», առաջարկեց չմասնակցել քվեարկությանը և դրանով տապալել Բյուջե 2016-ի կատարողականի ընդունումը: «Մենք դեմ ենք և առաջարկում ենք, որ ընդդիմությունը չմասնակցի քվեարկությանը, որ որով «դեմ»-ը դե յուրե կհաստատվի և հաշվետվությունը չի հաստատվի: Այս պահին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների թիվը բավարար չէ, որ նրանց քվեարկությամբ հաշվետվությունն անցնի»: Նիկոլ Փաշինյանի առաջարկը «Ծառուկյան դաշինքի» աջակցությունը չստացավ: Վահե Էնֆիաջյանը բացատրեց, որ խոսքն անցյալի փաստաթղթի մասին է ու խմբակցությունը կարիք չի տեսնում բոյկոտել դրա քվերակությունը: «Մենք էլ ենք դեմ, բայց քվեարկությանը չմասնակցելու անհրաժեշտություն չենք տեսնում»: Բյուջե 2016-ի  կատարողականին կողմ քվերակեց  53,  դեմ՝ 22 պատգամավոր։ Քվեարկությունը կայացած համարելու համար անհրաժեշտ էր պատգամավորների կեսից ավելիի մասնակցությունը: Այս գումարման խորհրդարանն ունի 105 պատգամավոր, ինչը նշնակում է, որ քվեարկությանը պետք է մասնակցեր նրանցից առնվազն 53-ը: Եթե ԲՀԿ-ն էլ  չմասնակցեր, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին դրանից 1 ձայնով ավելի պատգամավոր ունեին՝ արդեն ընդմիջմանը նկատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով քվերակությունից հետո Փաշինյանի այն ակնարկին, թե Ծառուկյան դաշինքի մասնակցությունը օգնեց ՀՀԿ-ին: Ի դեպ, հեռակա քվեարկությունը նոր ընթացակարգ է՝ տրված ԱԺ նոր կանոնակարգով: Գործուղման մեջ գտնվող պատգամավորը կարող է գրավոր իր դիրքորոշման մասին հայտնել   քարտուղարությունը, և նրա քվեարկությունը  հեռակա կարգով հաշվի կառնվի: Բյուջեի Կատարողականի «Ե՛վ նվազագույն, և՛ միջին աշխատավարձով մենք Ադրբեջանից բարձր ենք։ Դա վիճակագրական փաստ է»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ աշխատավարձերի մասով տարբեր դիտարկումներ կան. «Նվազագույն դիտարկումն այն է, որ 230 հազար քաղաքացի ստանում է նվազագույն աշխատավարձ, այսինքն՝ մենք ունենք 700-750 հազար զբաղված, որից 230 հազարն ստանում է նվազագույն աշխատավարձ»։ Ինչ վերաբերում է Ջավադյանի մտքին,  թե իրենք ծրագիրը կազմել են փետրվարի վերջին, Մելքումյանը նկատեց՝ ստացվում է, որ ընտրությունները պատճառ են դարձել, որ ներկայացվի հին ծրագիր. «Կա՞ արդյոք այստեղ իրավական կարգավորման խնդիր, որ քննարկենք այն ծրագիրը, որն ավելի ակտուալ է։ Եթե նման բան կա, բերեք այդպես անենք, որպեսզի ուշացած փաստաթղթեր չքննարկենք»։ Ի պատասխան՝ Ջավադյանն ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ ընտրություններն ամեն տարի չեն լինում. «Մենք մշտապես ապրիլի վերջին ներկայացնում ենք այս փաստաթուղթը, մայիսի վերջին էլ քննարկում այն։ Արդեն համապարփակ բոլոր տվյալները մենք ունենում ենք այդ ժամանակ։ Ուրիշ բան է, որ մեր դրամավարկային երկրորդ ծրագիրը հրապարակում ենք մայիսի վերջին։ Ձեր առաջարկը լավն է, բայց այս տարի նման խնդիր չունենք»։

Հայաստանի հանրային ռադիո