Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հոգևոր առաջնորդների հանդիպումը հասարակությունների հաշտեցման գործում մեծ նշանակություն կարող է ունենալ. Դավիթ Բաբայան

Արցախյան խնդիրը կրոնական հարթությունում կարող է դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման գործում: Մոսկվայում այսօր հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները և  Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Սրչբազանը հույս ունի որ այն դրական ազդեցություն կունենա: Արցախին նախագահի մամուլի խոսնակի կարծիքով էլ հոգևոր առաջնորդները կարող են հասարակություններին դրականորեն տրամադրել: Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների ուշադրության կենտրոնում: Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ այսօր Մոսկվայում հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ հանդիպումը տեղեկացրել է, որ օրակարգը Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային խաղաղություն են: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի և  Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեի հանդիպումը արցախյան հիմնախնդրի վրա, որքանո՞վ այն կթուլացնի տարածաշրջանում լարվածությունը: Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպսկոպոս Մարտիրոսյանը, որ քաջատեղյակ է քննարկվող հարցերից, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ հոգևոր առաջնորդների նախկին հանդիպումներից հետո լարվածության որոշակի թուլացում է նկատվել և այսօրվա հանդիպումից ևս ակնկալիքը դրական է: Արցախին նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցրեց, որ հակառակորդ կողմի հետ ցանկացած հանդիպման Բաքուն պոպուլիստական երանգ է տվել, և Ալահշուքյուր Փաշազադեն բացառություն չէ: Այդուհանդերձ, նրա կարծիքով, հոգևոր առաջնորդների հանդիպումը կարող է մեծ նշանակություն ունենալ երկու հասարակությունների հաշտեցման գործում. «Հասարակությունների հաշտեցման գործում կարող է մեծ նշանակություն ունենալ»: Արցախյան խնդիրը թեև կրոնական չէ, սակայն հոգեւոր առաջնորդների հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում լարվածության թուլացման վրա՝ կարծում է  Արցախի նախագահի մամուլի խոսնակը՝ նաև նկատելով, որ թեև խնդիրը կրոնական չէ, սակայն Բաքուն փորձում է  դրան կրոնական երանգ տալ: Ցանկացած հանդիպում ավելի լավ է, քան դրա բացակայության պայմաններում լարվածության ավելացումը՝ ասում է Դավիթ Բաբայանը: Իսկ արդյունքների մասին, թերևս, ավելի ուշ:

Հայաստանի հանրային ռադիո