Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

Նախկին վարչապետ, ՀՀԿ-ի նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Տեղեկությունն այսօր «Ռադիոլուր»-ի հետ հեռախոսազրուցում հաստատել է Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Հավելենք նաև, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն էլ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել կառավարություն: Տեղեկությունը Ռադիոլուրին հաստատել են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ամենայն հավանականությամբ, մարզպետին պաշտոնից ազատելու մասին որոշումը Կարեն Կարապետյանը կստորագրի այսօր: Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ զրույցը Ռադիոլուր— Պարոն Թադևոսյան մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ –ից դուրս գալու դիմում ներկայացրել է նաև  ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը Թադևոսյան— Դրանք ստահոդ լուրեր  են, երբ կլինի, մենք կմեկնաբանենք: Ես այլ դիմում չեմ ստացել, փոխարենը կուսակցության շարքերը համալրելու հազարներով, անթիվ նոր դիմումներ եմ ստացել: Ռադիոլուր-Իսկ ինչու նրանք որոշեցին հենց ընտրությունների նախաշեմին հայտնվել կուսակցությունում: Թադևոսյան— Ցանկացած ընտրությունից առաջ միշտ էլ հանրության կողմից որոշակի ակտիվություն նկատվում է, ու դա բնական պրոցես ենք համարում Ռադիոլուր— Մայր գետից առվակները հեռանում են ու ՀՀԿ-ն  գնում է երեսը փրկելու ճանապարհո՞վ: Թադևոսյան— ՀՀԿ-ն  երեսը փրկելու խնդիր չունի, մենք միշտ եղել ենք բաց, թափանցիկ մեր ընտրողների առջև: Ռադիոլուր— Մայր գետին փաստորեն նոր առվակներ են  միանում Թադևոսյան— Այո, այո համալրումը զգալի է:  

Հայաստանի հանրային ռադիո