Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հուլիսի 9-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Տարվա ամենանշանավոր իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, այս տարի մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվացնի հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության, կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ազդարարելեն 14-րդ փառատոնի մեկնարկի մասին: Ասուլիսն սկսվել է փառատոնի պաշտոնական ազդագրի՝ արտաքինից ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմնի ներկայացմամբ: Բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ընդգծել են տարիների համագործակցության կարևորությունը և մանրամասնել 14-րդ փառատոնի որոշ ծրագրերի մասին: Մասնավորապես, հայտարարվել են հիմնական մրցութային չորս ծրագրի միջազգային ժյուրիների կազմը, բացման և փակման ֆիլմերը: Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

Հայաստանի հանրային ռադիո