Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ի պաշտպանություն բնության՝ ներկերի լեզվով

  Ամփոփվել է Համահայկական նկարչական 9-րդ մրցույթը: Մրցույթին այս տարի ներկայացված է եղել ավելի քան 600 աշխատանք: Հայաստանի և Սփյուռքի 5-16 տարեկան երեխաներ ու պատանիներ պատկերել են բնության ու շրջակա միջավայրի մասին իրենց մտորումները: Հայտարարված 3 անվանակարգում մրցանակ են ստացել 12 պատանիներ: Համահայկական  նկարչական 9-րդ մրցույթի արդյունքներն ամփոփել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:  Մրցույթում հայտարարված թեմաներն են եղել «Եթե բնությունը խոսեր», «Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին», «Երկրագունդն առանց մեզ»: Արդեն 9 տարի է մրցույթի մասնակիցները պայքարի իրենց ձայնը լսելի են դարձնում ներկերի լեզվով:

Հայաստանի հանրային ռադիո