Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչ ներդրումային ծրագրեր են նախաձեռնել Սփյուռքահայ գործարարները

ՀՀ Սփյուռքի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների ներկայացուցիչների հետ են այսօր հանդիպել սփյուռքահայ  ներդրողները: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, արդյունավետ համագործակցությունը, ներդրումային քաղաքականությունն ու բիզնես միջավայրի զարգացման համար հարկային նոր օրենսգրքի առավելությունները:  Տնտեսությունում Սփյուռքի մեր հայրենակիցների առավել արդյունավետ ներգրավմանն այսօր անդրադարձել է նար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և հանձնարարել Սփյուռքի գրոծարարների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու ծրագիր մշակել: Թե ովքեր են Սփյուռքահայ գործարարները, ներդրումային ինչ ծրագրեր են նախաձեռնել և որոնք են հեռանկարները ՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում:   Տարբեր ոլորտներում Սփյուռքի ներուժի ներգրավումը կառավարության առաջնահերթություններից է և վարչապետ Կարեն Կարապետյանն էլ  այսօր անդրադառնալով տնտեսությունում Սփյուռքի մեր հայրենակիցների առավել արդյունավետ ներգրավմանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնարարել է գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել Սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու ծրագիր: «Կարաս» գինու գործարանի վաճառքի պատասխանատու, «Semina Consulting»-ի հիմնադիր և տնօրեն Վահե Քեոշքերյանին, սակայն Հայաստան վերադառնալու և բիզնես ծավալելու համար հատուկ հրավեր պետք չէր: Սփյուռքահայ գործարարը  Հայաստանում է 2010 թվականից:  Գինեգործության բնագավառում բավականին լուրջ հաջողությունների հասած մեր հայրենակցի արտադրանքը բավականին լայն ճանաչում ունի, անգամ արտահանվում է Ռուսաստան: Դժվարություններ իհարկե եղել են, բայց անլուծելի խնդիր չկա՝ ասում է: Մեր հասարակության շրջանում ոչ պակաս սիրված և տարածված են նաև արևելյան քաղցրավենիքները: Ոլորտում առաջին ներդրում անողը   «Հալեպ» խանութների ցանցի սեփականատեր Ալին Մասրլյանն էր: Հայաստանում ներդրում կատարելը հեշտ չէր, բայց Ալին հաջողեց: Սփյուռքահայ գործարարները, վերադառնալով հայրենիք ոչ միայն իրենց բիզնեսն են ներդնում, նոր շուկաների հետ կապ ապահովում, այլև աշխատատեղեր են ստեղծում՝ նկատում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Սփյուռքահայ գործարարների մասնակցությունը միայն տնտեսության  մեջ, թե նաև հասարակական-քաղաքակական կյանքում: «Ռադիոլուրի» դիտարկմանը, որ ներդրումներ կատարած մեր հայրենակիցները կարող են նաեւ ցանկություն ունենալ մասնակցել երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին։ Հայաստանն արդյո՞ք պատրաստ է դրան: Սակայն հիշեցնենք՝ երբ համաշխարհային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները՝ Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան…, որոշել էին որպես դիտորդներ մասնակցել  Ազգային ժողովի ընտրություններին՝ իշխանություններին զգոն պահելու և ընտրախախտումները բացառելու համար, այս նախաձեռնությունը հասարակական որոշ շրջանակներում քննադատության ալիք բարձրացրեց: Միջադեպի մասին հիշեց նաև նախարարը, սակայն անդրադարձավ դարձյալ միայն օրենքի տեսանկյունից: Ես նորից Հանրապետության հրապարակում եմ և այստեղ կա 2 շենք, որոնք մնում են, կամ դեռևս մնում են ՀՀ սեփականությունը: Դրանք են Պատկերասրահի  և կառավարության շենքերը: Թե  արդյոք սրանցով ևս հետաքրքրված են սփյուռքահայ ներդրողները և ինչ ճակատագիր է սպասվում այս շենքերն, կախված է նույն կառավարությունից և նրա քաղաքականությունից:

Հայաստանի հանրային ռադիո