Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ի՞նչ փոխվեց Հայաստանում 18 տարի առաջ

1999 թվականի հոկտեմբերի 27-ից անցել է 18 տարի: 18 տարի առաջ ժամը 17:00-ի սահմաններում ահաբեկիչների խումբը ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ սպանելով կառավարության և խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ: 18 տարի անց ինչպե՞ս են հիշում հոկտեմբերի 27-ը, հիշո՞ւմ են արդյոք և ի՞նչ փոխվեց 18 տարի առաջ Հայաստանում:   Ութը մարդու կյանք խլած հոկտեմբերի 27-ը 18 տարի առաջ ոչ միայն գլխատեց նորանկախ Հայաստանի օրենսդիր ու գործադիր իշխանությունը, այլև թեքեց պատմության ընթացքը: Դպրոցական դասագրքերում դրա մասին գրված է 5 տողով.« Հանրապետության վիճակը ծանրացավ 1999թ. հոկտեմբեր 27-ի՝ նախադեպը չունեցող ահաբեկությամբ, երբ խորհրդարանում զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ, պատգամավորներ: Դա ծանր հարված էր ժողովրդավարությանը»: Այսօր համալսարաններում սովորողները դժվարանում են հիշել այդ օրը և դրան հաջորդած ժամանակահատվածը։ Պատահականության սկզբունքով ընտրված ուսանողները խոսում են, թե ինչ գիտեն հոկտեմբերի 27- մասին: «Գիտեմ, որ 12 հոգի սպանվել են: Դա շատ մեծ հարված էր Հայասըանի համար, քանի որ շատ խոշոր գործարարներ այդ ժամանակ մահացան: Ցանկացած հարցի պետք է մոտենալ բարեխղճորեն: Դե գիտեմ, որ ինքը եղել ա ահաբեկչություն, Հունան Ավետիսյանն ա եղել»: Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը սպառողական մտածողության տեսանկյունից նորմալ է համարում այն, որ ուսանողները լավ չգիտեն կամ չգիտեն հոկտեմբերի 27-ի մասին։ Այն, ինչ իրենց անհրաժեշտ է առօրյա կյանքում, այն էլ սպառում են: Սա այս իրողությունների մի կողմն է, ասում է սոցիոլոգը։ Մյուս կողմից այս ամբողջ իրողության մեջ կա կիսատություն, մարդիկ չեն կարողանում հիշել և իմանալ այդ իրադարձության մասին ամեն ինչ՝ սկզբից մինչև վերջ: Դա կօգներ ամբողջացնել եղած ինֆորմացիան ու դասեր քաղել: «Կա շատ մեծ կիսատություն նրանում, թե ինչպես ստացվեց, որ դա տեղի ունեցավ, ինչու եղավ այնպես, որ մեր ազգը չկարողացավ պաշտպանել սեփական հերոսներին: Եթե խոսքը հիշողության քաղաքականության մասին է, երևի թե պետությունն իր մեղքի բաժինն ունի նրանում, որ անվերջությունն ու անորոշությունն այդ պատմության մեջ շարունակում է լինել»: Հասարակական մակարդակում այսպիսին է իրավիճակը 18 տարի անց, իսկ ինչպիսին է այն քաղաքական հակամարգում: Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ուշադրությունը կենտրոնացնում է մի պարզ ու կարևոր փաստի վրա. Հայաստանի նման փոքր երկրում այդպիսի մասշտաբային ու թիրախավորված ահաբեկչությունը անհետևանք մնալ չէր կարող, և այն ազդել է մեր երկրի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական գործընթացների վրա: Քաոսային իրավիճակից հենց այդ ժամանակ և դրան հաջորդած ժամանակահատվածում խուսափել կարողացանք, բայց ամենակարևոր ներքաղաքական ազդեցությունը՝ ըստ քաղաքագետի սա է: Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը անցկացվեց 2001-2003 թվականներին: Վեց ահաբեկիչները, այդ թվում նրանց պարագլուխ Նաիրի Հունանյանը, դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ը որակեց «ահաբեկչության ճանապարհով՝ հեղաշրջման փորձ», իսկ բացահայտումը համարեց շատ պարզ մի բան՝ «ուչաստկովիի գործ»: Ավելի քան 3 տարի տևած դատավարությունն այդպես էլ չկարողացավ փարատել ահաբեկչության շուրջ եղած կասկածները։

Հայաստանի հանրային ռադիո