Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ի՞նչն է կարևորում գործատուն, գիտելի՞քը, թե՞…

Արդեն 2 շաբաթ է՝ ընդունելությունը բոլոր փուլերով ավարտվել է: Հանրապետութունում այս տարի միասնական համակարգով ընդունելության համար առաջին և 2-րդ փուլերով ընդհանուր առմամբ հայտագրվել էր 9559 դիմորդ, որոնցից  ընդունվել են 8266-ը: ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն ամփոփելով ընդունելության քննությունների արդյունքները՝ նշել է, որ Մայր բուհում ավանդաբար պահանջված մասնագիտություններն են ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, սոցիալական աշխատանք:  Արդյոք բուհն ավարտելուց հետո շրջանավարտները գտնում են իրենց տեղը աշխատաշուկայում, ինչպես Վաչագան Գալստյանը, այնպես էլ  Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը նկատել են, որ այդ կապը դեռևս թերի է: Ինչպես հանրապետության բոլոր բուհերում, դիմորդների թիվը նվազել է  նաև ԵՊՀ-ում: Միևնույն ժամանակ՝ մասնագիտական պահանջարկը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, հիմնականում անփոփոխ է. ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, սոցիալական աշխատանք:  ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյան ընդհանուր առմամբ այս տարվա ընդունելությունից գոհ է: Մտահոգությունն էլ հիմնականում բնագիտական մասնագիտություններին է վերաբերում: Դիմորդների կողմից պահանջված մասնագիտությունների ավանդական դարձած ցանկն  անփոփոխ է նաև Կրթության միջազգային ակադեմիայում: Այստեղ էլ տարիներ շարունակ նախապատվությունը տրվում է բժշկական և հումանիտար մասնագիտություններին: Անդրադառնալով դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը՝ ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը նշում է, որ դրա հիմքը պետք է դրվի դեռ դպրոցում, ինչն ըստ նրա, չի արվում, կամ արվում է, բայց ոչ պատշաճ մակարդակով: Բայց արդյոք հենց նույն իրավաբանի կամ մասնագիտական այլ կրթություն ստացած շրջանավարտն իսկապես կարողանում է աշխատանք գտնել բուհն ավարտելուց անմիջապես հետո: Ռադիոլուրի հարցումներն այլ բան են պարզում: Թեև կան նաև գործատուներ, որոնց  համար էական չէ, թե ունի տվյալ շրջանավարտը աշխատանքային փորձ, թե՝ ոչ : Կարևորը մասնագիտական հմտություններն են, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց համակարգչային շուրջօրյա ծառայություններ մատուցող ընկերության ներկայացուցիչ Սիրարփի Սարդարյանը: Թե որքանով է բուհ-շրջանավարտ- գործատու կապը գործում մեր իրականությունում,  հետարքրքրվեցինք նաև բուհի ներկայացուցիչներից: Վաչագան Գալստյանը խոստովանում է, որ կապն իրականում այնքան էլ ամուր չէ: Բուհ-աշխատաշուկա կապի բացակայությունը նախևառաջ մեր երկրի բացն է: Հղում կատարելով միջազգային փորձին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հավաստիացնում է, որ արտասահմանում այդ կապն ապահովողը զբաղվածության կենտրոններն են, որոնք ի տարբերություն հայաստանյան համանուն կենտրոնների ձևական բնույթ չունեն: Ինչ վերաբերում է անձամբ գործատուին, Ադիբեկյանը նշում է, որ կարևորվում  են ոչ այնքան շրջանավարտի հմտությունները, որքան արտաքին տեսքը, տարիքն ու ծանոթ-բարեկամը: Իհարկե այս չափանիշը ոչ բոլոր գործատուների դեպքում է առաջնային: Կան նաև այնպիսիք, որ իսկապես կարևորությունը տալիս են հմտություններին ու նույնիսկ կարևոր չէ, շրջանավարտը փորձ ունի, թե նորավարտ է: Պարզապես նման գործատուներն այնքան փոքր թիվ են կազմում, որ հասարակությունը հիմնականում բոլորին ընդհանրացնում է և կարծում, որ աշխատանքի ընդունվելիս նախապատվությունը տրվում է  ծանոթին ու այսպես կոչված մաղարիչին :      

Հայաստանի հանրային ռադիո