Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչպես ադրբեջանական խնձորը հայտնվեց Երեւանի խանութներում

Ադրբեջանական խնձորը՝ Երևանի խանութներում. ՍԱՊԾ-ն վստահեցնում է՝ տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք: «Ռադիոլուրն»  այսօր ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի սննդի շղթային ռիսկերի գնահատման կենտրոնի մոնիտորինգի խմբի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ Խորենացի  փողոցում գտնվող  գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, որն առավել հայտնի է Գումի շուկա անունով, պարզել է, որ ադրբեջանական խնձորներն այսօր էլ վաճառվում են: Մինչ մենք մայրաքաղաքի մրգի ու բանջարեղենի շուկաներում էինք ադրբեջանական խնձոր փնտրում, մոնիտորինգի խումբը դրանք գնել է այլ շուկաներից նույնպես:  Պատկան մարմինները  բավարարվում են միայն  հաղորդագրություններ տարածելով:   Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն առաջինն ահազանգեց՝ երևանյան խանութներում ադրբեջանական մակնշմամբ խնձոր է վաճառվում: Այն, որ գյուղատնտեսությունը գերակա ճյուղ հռչակած մեր երկրում օտարերկրյա ծագման գյուղմթերքի պակաս չկար, գիտեինք, բայց որ ադրբեջանական խնձոր ենք արդեն սպառում դա թերևս նորություն էր։ Խնդրի հետքերով մտանք առաջին իսկ պատահած  միրգ- բանջարեղեն վաճառող մի կրպակ: Խնձոր, լոլիկ, բանջերեղեն Խնձորից հետո առաջինն աչքի ընկավ թուրքական գրությամբ արկղի մեջ լցրած լոլիկը, վաճառողը վստահեցրեց՝ տեղական լոլիկն է, պարզապես արկղն է թուրքական Նույն այն պահին, երբ մենք առաջին իսկ պատահած մրգի բանջարեղենի վաճառքի կետում ադրբեջանական ծագման խնձոր էինք փնտրում, ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի սննդի շղթային ռիսկերի գնահատման կենտրոնի մոնիտորինգի խումբը  մայրաքաղաքի շուկաներում դիտարկումներ էր անում: Մենք  նրանց միացանք  Խորենացի փողոցում՝  գյուղատնտեսական արտադրանքի շուկայում ՝ Գումի շուկայում: Մինչ մեր ժամանումը՝ խմբի ղեկավար Դավիթ Պիոպյանը զրուցել էր միրգ- բանջարեղեն վաճառողների հետ։ Ավելին, գնել ադրբեջանական ծագման խնձորը: Նույն տարածքում մեկ այլ վաճառող նույն խնձորն ավելի ցածր գնով էր վաճառում՝ 800 դրամով: Պիպոյանի գնումից մի քանի րոպե անց մենք էլ մոտեցանք, սակայն պարզվեց, որ վաճառքում նույն այդ խնձորներն են, սակայն արդեն  լեհական արտադրության ու առանց մակնշման: Մոնիտրոնգի խմբի անդամները այլ շուկաներում նույնպես  շրջել  էին: ՍԱՊԾ-ում բավարարվեցին միայն երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությամբ:  Այստեղ  վստահեցնում էին, որ առաջին տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ ապրիլի 23-ին, լայնածավալ ուսումնասիրություններ են  կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում և արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում: Շրջայցերը շարունակվել են մի քանի օր: Արդյունքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ- բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ- բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի  «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Շիրակի փողոցի վրա գտնվող «Բիո Մարկետ» խանութում, Ծարավ աղբյուր փողոցի վրա գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետում և այլն)  արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք: ՊԵԿ-ից փոխանցեցին միայն, որ հաղորդագրությունն արդեն տարածել են։ Տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարել պարզաբանել. խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ։ ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ: ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: Ու մինչ պատկան մարմինները ժամանակ գտնեն պարզելու՝ ինչ , որտեղ ու երբ, պիտի արձագանքենք՝ հերթական անգամ  ոտնահարված են  մեր՝ սպառողներիս  իրավունքներն ու վտանգված  բոլորիս առողջությունը:

Հայաստանի հանրային ռադիո