Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչպես հանրապետությունը չվերածել աղբավայրի

Գրավիչ ու հարմարավետ դարձնել Հայաստանը, ներդրումներ ներգրավել, ավելին, զարգացնել զբոսաշրջությունը: Մեր երկրի կառավարության որդեգրած գերակայություններից է: Վերջին շրջանում Հայաստանի աղբահանության խնդիրներին կառավարությունն ավելի շատ է  սկսել ուշադրություն դարձնել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարել է, որ  արդեն  մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագիը: Այն ոչ միայն աղբից մաքրելու  ֆիզիկական գործընթաց է, այլ նաև  գաղափարախոսություն՝ ասել է։ Ապրիլի 29-ին հայտարարված էր համապետական շաբաթօրյակ: Եվս մեկը, ըստ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, նախատեսված է անցկացնել  մայիսի 27-ին: Հստակ հանձնարարություն կա՝ անել ամեն ինչ, որպեսզի օրը ձևական բնույթ չկրի ու նպատակին ծառայի: Աղբի մեջ կորած Հայաստան. Այն, ինչին այժմ մենք ականատես ենք լինում, կարելի է  հենց այսպես բնութագրել:  Իրավիճակն այնպիսին է, որ վերջին շրջանում գրեթե ամեն շաբաթ խնդրին կառավարության նիստում  անդրադառնում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Հայաստանում աղբի մեջ կորած են  հատկապես զբոսաշրջային կենտրոններ համարվող տարածքները, միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհների եզրերը:  Եվ  այնքան անմխիթար է  պատկերը, որ Կարեն Կարապետյանն առաջարկ ունի կոնկրետ տարածքների մասով: Հայաստանն աղբից մաքրելու գործում ձեռնամուխ  են եղել բոլոր պետական մարմինները՝ ոստիկանությունից մինչև  համայնքներ: Ոստիկանությունը, օրինակ, օրերս հաղորդագրություն տարածեց՝  քաղաքացիներին զգուշացնելով սկզբունքային, հետևողական ու խստապահանջ լինել. «Միևնույն ժամանակ, մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում այսօրվանից իսկ ընդգրկվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը»: Մեր երկիրն աղբից մաքրելու համար մեկնարկել է «Մաքուր Հայաստան»  ծրագիրը: «Մաքուր Հայաստան»  գործողությունների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը արդեն կազմված է: Գույքագրվել ու անձնագրավորվել են ՀՀ մարզերում առկա ավելի քան 2 հազար աղբավայրեր ՝ 500 հա ընդհանուր տարածքով: «Հայաստանի համար թիվ մեկ անհրաժեշտությունը դարձել է բարեկեցիկ շրջապատ ունենալու  խնդիրը»,- ասում է   Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը. «մենք ունենք գյուղ, որն ունի հինգ աղբավայր»: Կառավարությունը օպտիմալ լուծումներ է փնտրում հասկանալու համար, թե  ինչ և ինչպես անել, որ  հանրապետությունը աղբավայրի  չվերածվի: Իսկ աղբավայրերը պետք է  առանձին տարածքում լինեն, անպայման ցանկապատ ունենան, աղբն էլ պետք է  պարտադիր հողով  ծածկվի: Պատասխանատուները  կոշտ վարչական պատիժներ են խոստանում՝  գործընթացը կառավարելի դարձնելու համար:  Միայն աղբահանության գործընթացը կազմակերպելու համար ամեն տարի հատկացվում է  9-10 մլրդ դրամ: Գումարի  առյուծի բաժինը՝ 60 տոկոսը՝ պետբյուջեի լրաճարներն են, որոնք հատկացվում են  համայնքներին:  Կառավարությունն իհարկե վերջին ամիսներին  լուրջ ուշադրություն է  դարձնում Հայաստանը մաքուր պահելու վրա, սակայն   միայն սա  բավարար չէ: Շրջապատը աղտոտողները  մենք ենք՝  ՀՀ շարքային քաղաքացիները: Զրուցեցինք նաև նրանց հետ: Ի դեպ, մայիսի 27-ը կրկին հայտարարվել է հանրապետական շաբաթօրյակ, կա հստակ հանձնարարություն՝ անել ամեն ինչ, որպեսզի օրը ձևական բնույթ չկրի ու նպատակին ծառայի:

Հայաստանի հանրային ռադիո