Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչու քաղաքային ընտրությունները չեն հետաքրքրում քաղաքական ուժերին

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի ընդամենը երեք քաղաքական ուժ` Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և Զարուհի Փոստանջյանի հիմնադրած ու  շաբաթ օրը գրանցված «Երկիր ծիրանի» կուսակցությունը:  Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը  լրացել է երեկ:  Ըստ էության՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 ուժերից 6-ը որոշել են չմասնակցել քաղաքային իշխնությունների ձևավորմանը և   մեկը մյուսի հետևից հայտարարություններ տարածել ՝ բացատրելով, թե ինչու չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Պատճառները տարբեր են, պատկերը գրեթե աննախադեպ: Ինչով են բացատրում իրավիճակը վերլուծաբանները և ինչ ընտրություններ են կանխատեսում նման մեկնարկից հետո: Երևանի ավագանու ընտրություններով քաղաքական ուժերն ակնհայտերոն ոգևորված չեն: Նրանցից միայն 3-ն են  որոշել մանսկացել  քաղաքային իշխանությունների ձևավորմանը: Եթե այս պատկերը  համեմատենք  նախորդ՝ 2013-ին կայացած  ընտրությունների  հետ, ապա շահգրգռվածության անկումը առավել քան ակհյատ է:  2013-ի մայիսի 5-ին  քաղաքային իշխանություններում ներկայացված լինելու համար պայքարում էր  6 կուսակցություն և 1 դաշինք։ Նրանցից ընտրական շեմը հաղհարացեին 3-ը ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Ժառանգության հիման վրա ստեղծված Բարև Երևանը: Հիմա հավակնորդների ցանկը ոչ միայն կիսով չափ կրճատվել է, այլև փոխել են մասնակիցները: Նախորդ կազմից ըստ էության մնացել է միայն ՀՀԿ-ն,  ավելացել է երկու նոր ուժ՝ «Ելքը»  և  շաբաթ օրը գրանցված «Երկիր ծիրանին»:  Թե ինչու է մասնակիցների կազմն այսքան աղքատիկ, PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը պարզ բացատրություն ունի: «Ցանկացած ուժ, որը քաղաքական է, պետք է մասնակցի: Եթե չի մասնակցում, ուրեմն քաղաքական նկրտումներով չի առաջնորդվում»:   Եվ իսկապես մասնակցությունից հրաժարված ուժերը տարբեր պատճառներ են նշել՝   հերթով մեկը մյուսի հետևից տարածած հայտարարություններով: Ամենալակոնիկը ՕՐՕ դաշինքն էր՝ մեկ նախադասությամբ գրել  էր, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:  Ինչու-ի մասին դաշինքը պարզաբանումներ չէր տվել, փոխարենը դա  փորձել էր անել «Հայակական վերածնունդը»: Այս ուժը նույնպես հայտարարություն էր տարածել, որ չի մասնակցի, բայց նաև պատճառներ էր նշել: Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների,  ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ  վարչությունը որոշում է  կայացրել   չմասնակցել մայիսի 14-ին տեղի ունենալիք ընտրություններն՝ նշված էր հայտարարության մեջ:  Միևնույն ժամանակ, նախկին ՕԵԿ-ը վստահեցրել էր , որ կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է հասարակական-քաղաքական բոլոր գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային  դիրքորոշումը: Այս երկու ուժերը, հիշենք, չեն հաղթահարել խորհրդարանական ընտռրությունների անցողիկ շեմը և  չմասնակցելը նրանց դեպքում թերևս տրամաբանական է.  ցածր արդյունքները թույլ չեն տալիս ընտրական երկորրդ ռաունդի մեջ մտնել: Անտրամաբանակն է այն ուժերի վարքագիծը, որոնք անցել են խորհրդարան, բայց հրաժարվում են Երևանի ավագանու ընտրություններից:  Խոսքը Դաշնակցության և Ծառուկյան դաշինքի մասին է:  վերլուծաբաններն  առաջարկում են  այս դեպքերն առանձին-առանձին դիտարկել, քանի որ տարբեր են պատճառները: «Դաշնակցությունը համարյա բաց տեքստով նշել է, որ իր համար անսպասելի էր ստացած ձայների քանակը: -Անսպասելի շատ, թե անսպասելի քիչ: -Անսպասելի քիչ, թեև ես այդ կարծինքին չեմ»: Ծառուկյան դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյուքնով  երկրորդ տեղն է զբաղեցրել, բայց հրաժարվում է ավագանու ընտրություններին մասնակցելուց: Դաշիքնի առաջնորդն  իր ընտրողներին հորդորում է ըմբռնումով մոտենալ այս որոշմանը, կասկածի տակ չդնել իրենց նվիվածությունը  ու նաև բացատրում է, որ  խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո կարճ ժամանակահատվածում անհնար էր քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր ներկայացնել: Սա Ծառուկյան դաշինքի բավցատրությունն է, նույն իրավիճակը  Վիգեն Հակոբյանը դիտարկում է այլ կերպ: Վերլուծաբանները չեն ժխտում, որ  ԲՀԿ-ի չմասնակցությունը կարող է նվեր դառնալ  «Ելքին» և «Երկիր ծիրանիին» ՝ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կոնսոլիդացնելու առումով: Ի դեպ, վերջին ուժին փոքր-ինչ այլ կերպ են դիտարկում: «Փոստանջյանի համար սա պրեզենտացիոն պրեյեկտ է»: Կա նաև մետաղադրամի մյուս կողմը: Քաղտեխնելոգները չեն բացառուըմ, որ Ծառուկյանի դաշինքի բացակայությունը  նոր շանսեր տա նաև իշխանություններին: Ամեն ինչ կախված է հանգամանքից, թե ինչպես կաշխատի ու ինչ արշավ կկարողանա վարել Ելքը: Նախընտրական քարոզչությունը կսկվի ապրիլի 21-ին ու կշարունակվի մինչև մայիսի 12-ը: Մայսիսի 14-ին Երևանում ավագանու ընտրություններ են: ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է,  «Ելքինը»՝ Նիկոլ Փաշինյանը, «Երկիր ծիրանիինը»՝ Զարուհի Փոստանջյանը:

Հայաստանի հանրային ռադիո