Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչու է Ադրբեջանը հրաժարվում իր զինվորից

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, նկատելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Այս մասին հայտնել է ՊԲ-ի կայքը՝ նշելով, որ կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ադրբեջանի ՊՆ-ն հապշտապ հրաժարվել է գերեվարված զինծառայողից: Երեկ ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել հակառակորդի հատուկջոկատայիններին: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թ. Բարդա բնակավայրում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ադրբեջանի ՊՆ-ն վերջին մեկ օրում հակասական հայտարարություններով է հանդես եկել, ապա նաեւ հապշտապ հրաժարվել գերեվարված զինծառայողից: Նշենք նաեւ, որ Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ի պատասխան Ադրբեջանի ռազմական գերատեսչության այս պնդմանը, հաստատել է, որ գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում: Անդրադառնալով մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած իրարամերժ հայտարարություններին՝ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն այսօր նկատեց, որ նման կեր վարվելով Ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունն իրեն դրել է ավելի դժվար ու ծիծաղելի վիճակում: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը հետեւել է ադրբեջանական լրատվամիջոցների եւ սոցցանցերի հրապարակումներին եւ նկատել, որ այնտեղ փաստի հետ կապված արձագանքներն էլ շատ հակասական են: Որոշ լրատվամիջոցներ այցելել են գերեվարվածի հարազատներին եւ հաստատել իրողության իսկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած Ադրբեջանի պաշտպանության նախարարության արտակարգ հայտարարության համաձայն՝ փետրվարի 1-ին գերի ընկած Էլնուր Հուսեյնզադեն «զինծառայության ժամանակ պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում Զինված ուժերի շարքերից զորացրվել է եւ ներկայումս չի ծառայում Ադրբեջանի ԶՈւ-ում»: Այս հայտարարությունը, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ադրբեջանական սոցցանցերի օգտատերերի գերակշիռ մասի մոտ միանշանակ կասկածանք է հարուցել: Դեպքի հետ կապված հրապարակումներին ուշադիր հետեւում է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը: Միջազգային կազմակերպությունները կարող են գնալ եւ տեսնել, որ այդ մարդը նորմալ վիճակում է՝  կատարվածին անդրադառնալով այսօր շեշտել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի կյանքին և առողջությանը Արցախում որևէ վտանգ չի սպառնում, իսկ Ադրբեջանում կսպառնա,  քանի որ արդեն իսկ նրանք հրաժարվել են այդ մարդուց՝ նշել է Դավիթ Բաբայանը: Եւս մեկ մեջբերում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի խոսքից. «Մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր տանջամահ են անում ցանկացած հայի, ով ընկնում է այնտեղ, նման պահվածք, քաղաքականություն երբևիցե չենք տարել, որովհետև հայի քաղաքակրթությանը դա խորթ է: Ադրբեջանի նման քաղաքականությունը հետևանք է իր իսկ սեփական պետականաշինության փիլիոսափայության, որը հիմնված է ահաբեկչության, ֆաշիստական մոտեցումների վրա: Իրենց ահաբեկչությունը, մարդատյացությունը իրենք իրականացնում են ոչ միայն հարևանների նկատմամբ, այլ նաև սեփական ժովորդի: Հիմա էլ արդեն հրաժարվել են այդ զինծառայողից՝ նրան բնութագրելով որպես զինված ուժերը լքած, կարգապահությունը խախտող մարդ, սակայն այդ դեպքում ի՞նչ էր անում նա  սահմանին, ի՞նչ է, եկել էր մեզնից վիզա ստանա՞ր: Այսինքն` Ադրբեջանն արդեն իսկ հրաժարվում է իր իսկ սեփական զինվորից՝ ասել է թե հայրենիքի պաշտպանից, այ սա է ալիևյան ռեժիմի ողջ էությունը: Ալիևին պետք են զոհված կամ տականք հերոսներ»: Դավիթ Բաբայանը նշել է, որ հատկապես Թալիշի շրջանում են լարվածությունը մեծացնում, որ ահաբեկեն, քանի որ Թալիշում մեծածավալ աշխատանքներ են կատարվում, և ցանկանում են ինչ-որ ձևով շեղել այդ աշխատանքներից, ինչը չի ստացվելու: «Հետաքրքիր է, որ այդքան տարի առնչվելով Արցախի հետ, այդպես էլ չհասկացան, որ հնարավոր չէ արցախցիներին շեղել իրենց իսկ բռնած ճանապարհից, մանավանդ, որ այդ ճանապարհը ճիշտ է, իսկ մեր տղաները կանգնած են, աչալուրջ են՝ շեշտել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, վերլուծաբան Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ կատարվածը նաեւ հերթական անգամ փաստում է շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման շուրջ աշխատանքի անհրաժեշտությունը, ինչի մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես ապրիլից հետո եւ փորձ է արվում առաջխաղացում արձանագրել՝ հավելեց վերլուծավանը: Այս հարցում եւ՛ Մինսկի խմբի համանախագահների, ե՛ւ հայկական կողմերի մոտեցումը հստակ է՝ նկատեց նա: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանը բավականին խոցելի իրավիճակում է գտնվում ԵԱՀԿ հարթակներում եւ այս առիթը միմիայն նոր հնարավորություն կարող է տալ այդ երկրի հանդեպ ավելի հստակ դիրքորոշում ցուցաբերելու առումով՝ նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը: Սերգեյ Մինասյանը չբացառեց, որ Ադրբեջանում մանաթի արժեզրկման եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ Արդեջանը կրկին փորձի ցածր եւ միջին մակարդակի լարվածություններ ստեղծել: Ըստ նրա՝ սրանից ելնելով Հայաստանում ե՛ւ քաղաքական դաշտը, ե՛ւ փորձագիտական շրջանակները պետք է քննարկեն ե՛ւ հնարավոր արձագանքները ե՛ւ պատրաստ լինեն, որպեսզի զսպման մեխանիզմներն առավել արդյունավետ գործեն, այդ թվում՝ եթե ադրբեջանը փորձի գնալ ինչ-որ ոչ ստանդարտ ռազմական կամ ռազմաքաղաքական գործողությունների:

Հայաստանի հանրային ռադիո