Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Իսրայելի քաղաքացին հրապարակավ ցուցադրել է իր անձնագրում Արցախի վիզան

Իսրայելի քաղաքացի, փորձագետ Անտոն Մերկուրովը, որը Արցախում մասնակցում է բլոգերների միջազգային ֆորումին, Facebook սոցցանցի իր էջում տեղդրել է անձնագրի լուսանկարը՝ Արցախի մուտքի այցագրով: «Արցախի վիզա եմ դրել իսրայելական անձնագրում»,-գրել է Մերկուրովը լուսանկարի տակ: Հիշեցնենք, որ «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպել են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցում է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից:

Հայաստանի հանրային ռադիո