Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կարեն Կարապետյանի կառավարությունը ներկայացնում է առաջին կատարողականը

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները  սկսվել են 2016թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Մոտ մեկ շաբաթ փաստաթուղթն ըստ ոլորտների կառավարության ներկայացուցիչները  կներկայացնեն  հանձնաժողովներում, հետո արդեն քննարկումը կտեղափոխվի նիստերի դահլիճ: Գործադիրն այդ նպատակով հուլիսի 4-ին արտահերթ նիստ է հրավիրել: Բյուջեների ու դրանց կատարողականների քննարկման ժամանակ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք  ցուցանիշներին, այլ արդյունքներին՝ քննարկման մեկնարկին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:  Նա միայն բացել է քննարկումը և դրա ղեկը հանձնել ֆինանսների նախարարին:   Հաշվետվությունը բոլոր մանրամասներով ներկայացրել ու պաըգամավորների տարաբնույթ  հարցերին պատասխանել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Առաջիկա 5 տարիների ծրագիրը հաստատելուց հետո՝ վերադարձ նախորդ տարվա ընթացքում արվածին: Կարեն Կարապետյանի կառավարությունը ներկայացնում է 2016 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: Իրավիճակը մի քանի առանձնահատկություն ունի. նախ սա առաջին կատարողականն է, որ քննարկում է այս գումարման Ազգային ժողովը, նաև առաջին կատարողականն է, որ ներկայացնում է Կարեն Կարապետյանի կառավարությունը: Եվ ամենագլխավորը՝ նոր  կառավարությունը  հաշվետվություն է ներկայացնում մի ժամանակահատվածի վերաբերյալ, որի պատասխանատվությունը կրում է կիսով չափ: Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերին: Կառավարությունը մասնակի պատասխանատվության մասին չի նշում և նախորդ տարվա մասին խոսում է զուսպ գնահատականներով: « Շոկը երբ վերջանում է, դու պետք է իրավիճակը կարգաբերես: Երբ եղանակը լավն է, դու պետք է սկսես տանիքդ վերանորոգել: Որովհետև վաղը նորից անձրև կարող է գալ ու տանիքդ դրան կարող է չդիմանալ»: Տանիքը վերանորոգել կառավարությունը սկսելու է 2017-ից: Իսկ 2016-ը , ֆինանսների նախարարը չի թաքցնում,  բարդ տարի է եղել: Ցուցանիշներն ընդամենը հաստատում են: 2016-ի ընթացքում հնարավոր է եղել  ընդամենը  0.2% տնտեսական աճ ապահովել: ՀՆԱ-ի աճին նպաստել են արդյունաբերության և ծառայությունների ոլորտները, փոխարենն անկում է արձանագրվել գյուղատնտեսության  և շինարարության  ոլորտներում:  2016-ին կապիտալ ներդրումները նվազել են 8.5%-ով: Արդյունքում՝ բյուջեն թերակատարվել է. փաստացի եկամուտները ապահովվել են 91, ծախսերը՝  մոտ 99 %-ով: Այլ ձևակերպմամբ՝ նախատեսվածից մոտ 100 մլրդ դրամ քիչ եկամուտ է հավաքագրվել, մոտ 10 մլրդ դրամով էլ պակաս ծախսեր են արվել: Եվ կա մի ցունացիշ, որը նախորդ տարվա ընթացքում  էականորեն աճել է: Խոսքը պետական պարտքի մասին է: Այն աճել է մոտ  865 մլն դոլարով կամ 17 %-ով: «Եթե պարտք չվեցնեինք և չներդնեինք տնտեսության մեջ, երկու էֆեկտ էր լինելու` ոչ միայն տնեսական ավելի ցածր ցուցանիշներ կունենայինք, անգամ բացասական ցուցանիշներ, այլ նաև արտարժութային շուկայում ճնշումներ կլինեին»: Կառավարությունն, ըստ Արամյանի, գնացել է պետական պարտքի ավելացման, բայց դրա արդյուքնում  տնտեսության կայունացման ճանապարհով:  Անցած տարեվերջի դրությամբ  Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է մոտ 6 մլրդ դոլար և արդեն հատել ՀՆԱ-ի կեսի սահմանագիծը՝ կազմելով մոտ 57%-ը: Որքան էլ ֆինանսների նախարարը հորդորեց  պարտքը դիտարկել  տարբեր տեսնակյուններից, վստահեցրեց, որ ՀՆԱ-ի տեսանկյունից պարտքի առումով դեռևս նվազագույն շեմ ունեցող երկրների շարքում ենք, միևնույնն է , պատգամավորներին մտահոգող հիմնական թեման հենց պետական պարտքն էր: Հիմնական հարցերից մեկն էլ այն, որը հն չեցրեց դաշնակցության ներկայացուցիչը՝ մինչև  ե՞րբ կարող ենք  պարտք վերցնել. «Մենք շարունակելու ենք պարտք վերցնել: Սակայն ամենակարևորը այդ հարաբերական ցուցանիշների կամաց-կամաց կարգաբերելն է»: Դեռևս 2015- ին Վերահսկիչ պալատն արձանագրել էր, որ արտաքին պարտքի սպասարկմանը 2020-ին անհրաժեշտ է  լինելու  տրամադրել 1 միլիարդ դոլար: Նիկոլ Փաշինյանն էր հետաքրքվում՝  արդյոք կառավարություն  կանխատեսմամբ էլ  նույնը:  Վարդան Արամյանի նշած թվերը հաստատում էին կանխատեսումը, բայց կառավարությունը գիտի, թե ինչ քայլերով է փորձելու մեղմել պարտքի սպասարկման բեռը: Ի դեպ, Ֆինանսնաերի նախարարը ոչ միայն սիրով էր պատասխանում պատգամավորների բոլոր հարցերին, այլ նաև դեմ չէր նույն հարցերն այլ հարթակներում քննարկելուն: Նման մի կլոր սեղան ասավ նախատեսվում է: Իսկ բյուջետային քննարկումներն արդեն ըստ ոլորտների խորհրդարանում շարունակվելու են մի ամբողջ շաբաթ: Հուլիսի 4-ին քննարկումն արդեն տեղափոխվելու է նիստերի դահլիճ:

Հայաստանի հանրային ռադիո