Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կարմիր գծերի գումարներն օգտագործել երթեւեկության կանոնակարգմանը՝ ասում են հասարակական գործիչները

Հանրապետության նախագահի հանձնարարականներին են այսօր անդրադարձել վարորդների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները: Ինչպես Սպառողների խորհրդատվական կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը, այնպես էլ «Վարորդի ընկեր» կազմակերպության խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը հույս են հայտնել, որ վճարովի կայանատեղերից գոյացող ֆինանսական հոսքերը մասնավորից պետական կառույցին անցնելու դեպքում կներդրվեն ճանապարհների կահավորման և լրացուցիչ կայանատեղիներ ավելացնելու վրա: «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն» հկ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի սպասելիքները, սակայն, այնքան էլ մեծ չեն եղել: Նախագահի հանձնարարականը կգոհացներ նաև  Էդուարդ Հովհաննիսյանին, եթե որոշվեր այդ գումարներն ուղղվել  երթևեկության կազմակերպմանը և ոչ միայն Երևանում, այլև մարզերում:   Երբ տեսախցիկներն ու արագաչափերը ծառայում են երթևեկության կանոնների պահպանմանը, իհարկե ողջունել է, բայց երբ դրանք ծառայում են բացառապես ֆինանսական հոսքերի ավելացմանը, արդեն բիզնես է: Անդրադառնալով հանրապետության նախագահի կողմից օրերս հրավիրված խորհրդակցությանը, որի ընթացքում հանձնարարվել է 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի վճարովի կայանատեղերից գոյացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը մասնավորից անցնի պետական կառույցներին ու  պետբյուջե, Սպառողների խորհրդատվական կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը հույս հայտնեց, որ այդ գումարները կներդրվեն ճանապարհների կահավորման և լրացուցիչ կայանատեղիներ ավելացնելու վրա: Կարմիր գծանշումների նպատակը ոչ միայն գումար վաստակելն է, այլև կենտրոնը լիցքաթափելը: Սակայն, ինչպես փաստեց «Վարորդի ընկեր» կազմակերպության խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը, մինչև հիմա այդ ծառայությունը բացառապես գումար վաստակելով էր զբաղված, քանի որ մի կողմից կայանատեղիներից էր գումար գանձվում, մյուս կողմից խախտումներից: «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հկ նախագահ  Էդուարդ Հովհաննիսյանն այնքան էլ մեծ սպասելիքներ չունի այս փոփոխությունից: Նվազ նշանակության խախտումների դեպքում տուգանքը նախազգուշացմամբ փոխելու դեպքն էլ ձեւական բնույթ կրեց՝ ասում է «Աքիլեսի» ղեկավարը։ «Նվազ նշանակության մի դրույթ դրեցին, որը չի լինի կիրառել: Ասում է՝ մեկ անվով հոծ գիծը եթե անցար, նոր չեն տուգանի: Վարորդ կա՞ այստեղ։ Թող բացատրի, այդ գոտիները բաժանող հոծ գիծը ո՞նց  է հնարավոր մեկ անիվով  անցնել»։ Այսպիսով՝ հանրապետության նախագահի հանձնարարականը կգոհացնի նաև  Էդուարդ Հովհաննիսյանին միայն այն ժամանակ, երբ որոշվի այդ գումարներն ուղղել  երթևեկության կազմակերպմանը, և ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում:

Հայաստանի հանրային ռադիո