Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կարճաղբյուրում բացվել է մանրաձկան գործարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Երկրի ղեկավարն այցելել է Լիճք համայնքում գործող «Սեւան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսություն: «Սեւան Ակվա» ընկերության Սեւանա լճում տեղակայված տնտեսությունների միջոցով նախատեսվում է ապահովել իշխանի մանրաձկների աճեցումը մինչեւ ապրանքային չափերի հասնելը: Նախագահ Սերժ Սարգսյանը Կարճաղբյուր համայնքում էլ այցելել է «Սեւանի իշխան» ընկերության ձկնարտադրության համալիր, որտեղ երկրի ղեկավարը մասնակցել է մանրաձկան նորակառույց գործարանի բացմանը: Այստեղ շրջայցի ընթացքում երկրի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները եւ գործարանի հետագա ծրագրերը: Առաջիկայում մանրաձկան գործարանը կսկսի աշխատել իր առավելագույն հզորությամբ՝ տարեկան արտադրելով Սեւանի իշխանի 4 մլն մանրաձուկ՝ ձկնարտադրության, եւ 1.5 մլն՝ լճի ձկնապաշարների վերականգնման համար: Գործարանում նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն եւ պատասխանատուներին տվել հանձնարարականներ: Խորհրդակցության ընթացքում պատասխանատուների հետ քննարկվել են Սեւանա լճի հիմնահարցերը, այդ թվում՝ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը: Նախատեսվում է, որ Ծրագրի արդյունքում առաջիկա տարիների ընթացքում կձեւավորվի Սեւանի իշխանի արտադրության էկոլոգիապես կայուն արժեշղթա: Խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ծրագիրն ուղղված է Սեւանի ձկնատեսակների, բնական պաշարների եւ էկոհամակարգի վերականգնմանը: Արծվիկ Մինասյան. բնապահպանության նախարար

Հայաստանի հանրային ռադիո