Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կինոյի օրենքը Հայաստան կբերի օտարերկրյա ներդրողներին. Արսեն Բաղդասարյան

Հայաստանում կինոյի զարգացման հեռանկարների մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար և  ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանը: Նա վերջերս է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ ունեցել է բազմաթիվ հանդիպումեր կինոգործիչների հետ, ձեռք է բերել մի շարք ուշագրավ պայմանավորվածություններ:     Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար և  ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանի նոյեմբերի սկզբի այցը Միացյալ Նահանգներ խիստ գործնական նպատակ էր հետապնդում: Նոյեմբերի 1-8-ը Լոս Անջելեսում կայացած ամենամյա կինոշուկային մասնակցելուց զատ, նա ունեցել է բազմաթիվ հանդիպումներ ամերիկյան կինոարտադրողների հետ՝ ներկայացնելով Հայաստանում կինոյի զարգացման ծրագրերն ու քննարկել համագործակցության հնարավորությունները: «Այնտեղ էի նաև ուսումնասիրելու համաշխարհային կինոշուկայի պահանջները, որոնք գրեթե յուրաքանչյուր կես տարին մեկ փոխվում են»,- ասում է Արսեն Բաղդասարյանը։ Բոլոր ծրագրերն ուղղված են նրան, որպեսզի Հայաստանում կազմակերպվի կինոարտադրության հզոր ցանց: Դրա համար մեր երկիրն ունի բոլոր նախադրյալները՝ վստահեցնում է ֆիլմ-հանձնակատարը: Նա Միացյալ Նահանգներից Հայաստան է տեղափոխվել հենց վերոնշյալ գաղափարն իրականություն դարձնելու նպատակով: Պայմանավորվածություններ մոտ մեկ տասնյակ դիստրիբյուտերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց օգնությամբ համաշխարհային կինոշուկայում հետագայում կփորձեն իրացնել հայկական կինոարտադրանքը: Արսեն Բաղդասարյանը Լոս Անջելեսում հանդիպել է William Morris Entertainment ընկերության գործակալ Միքայել Աշջյանի հետ, քննարկել նաև Հայաստանում նրանց մշակած ֆիլմ-նախագծերի նկարահանման հեռանկարները` համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Armenian American Business Council-ի նախագահ Ալեք Բաղդասարյանի հետ քննարկվել է Հայաստանի ֆիլմարտադրությունում հայ-ամերիկյան տարբեր ընկերությունների ներդրումների հնարավորությունը: Համաշխարհային ռոք աստղ Սերժ Թանկյանի հետ էլ քննարկել են Հայաստանում ստուդիայի կառուցման գործում համագործակցելու հնարավորությունը: Հայկական կինոարտադրության ցանկալի հեռանկարն ապահովելու կարևորագույն նախապայմաններից մեկն իհարկե օրենսդրական դաշտի կարգավորումն է: Շրջանառության մեջ դրված  ու  իր ճակատագրին սպասող նախագիծը, ըստ Բաղդասարյանի, բավականին խոստումնալից է: «Արտաքին ներդրողների համար այն դաշտը դարձնում է գրավիչ, իսկ կոմերցիոն կինոյի զարգացումն ապահովում է ազգային կինոյի պահպանումն ու զարգացումը»,-ասում է։ Հայ կինոյի զարգացման,  ազգային կինոդիմագծի պահպանման ու համաշխարհային կինոքարտեզում հայկական  բաժինն ունենալու  հնարավոր ձևաչափն ըստ Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավարի: Հայ կինոյի զարգացման ներկա  ծրագրում առանցքային դեր ունի կրթական նախագիծը, քանի որ որակյալ մասնագետների դիֆիցիտն այս ոլորտում ակնհայտ է: Ոչ միայն որակյալ մասնագետներ, այլև շուրջ 3000 նոր աշխատատեղ՝ 4-5 տարիների ընթացքում. ահա այն, ինչ ակնկալվում է կրթական ծրագրի իրականացման արդյունքում: Հրաշալի կինոմթնոլորտ ստեղծելու համար, ըստ Բաղդասարյանի, Հայաստանում կա բարենպաստ մթնոլորտ: Պետությունն օժանդակում է կինոյին, լավ է, բայց , ըստ Բաղդասարյանի, ժամանակն է, որպեսզի նաև կինոն իր նպաստը բերի երկրի ոչ միայն մշակութային, այլև տնտեսական վերելքին:

Հայաստանի հանրային ռադիո