Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կրթության խնդիրների լուծման հստակ ճանապա՞րհ, թե՞ խոստումներ

Ինչպիսի կրթություն ենք ակնկալում ունենալ 2030 թվականին: Այս հարցը հստակեցնելու նպատակ է դրված մինչեւ 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրի հիմքում: Ծրագիրը դրված է հանրային քննարկման: Նախատեսվում է, որ քննարկումների փուլն անցնելուց հետո այն կներկայացվի ԱԺ հաստատմանը եւ կստանա օրենքի ուժ: Ոլորտի փորձագետների ու մասնագետների վերաբերմունքը մշակված փաստաթղթին առայժմ միանշանակ չէ: Այս թեմայի վերաբերյալ կազմակերպված քննարկումներից որոշ դիտարկումներ ու գնահատականներ է առանձնացրել «»: Կրթության զարգացման ծրագիր 2030 թ.: Խնդիրների լուծման հստակ ճանապա՞րհ, թե՞ զուտ խոստումներ: ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը նման հարցադրումներով ծրագրի քննարկումը ճիշտ չի համարում: Խնդիրների լուծման հարց կամ խոստումներ տալու խնդիր ծրագրում դրված չէ ի սկզբանե՝ ասաց նա. « Խնդիր է եղել հստակեցնելու այն ապագա համակարգը կամ այն հեռանկարը, որ ուզում ենք տեսնել 2030 թ.-ին Հայաստանի կրթության համակարգում: Ծրագիրը պետք է միտված լինի այն կրթությանը, որը մեզ պետք է»: Կրթության որակ, մատչելիություն-ներառականություն եւ արդյունավետություն: Սրանք են գերակայությունները, որին պետք է հասնի ծրագիրը՝ հակիրճ պարզաբանեց բանախոսը: Առաջին անգամ այդ ամենը ամփոփվել է նաեւ լոզունգով՝ «Կրթություն, որը մեզ պետք է»: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ծրագիրը պետք է միասնական, ընդհանուր մոտեցում տա, թե ու՞ր է գնում մեր կրթական համակարգը: Փորձագետը նաեւ պատկերավորմամբ հիմնավորեց իր տեսակետը. « Հիմնական պրոբլեմներից մեկը, որ ես տեսնում եմ ոլորտում հետեւյալն է՝ ունենք «փազելի կտորներ», սակայն չկա հիմնական նկարը, որը պետք է հավաքել: Հասկանալի չէ եւ չկա՝ վերջնական նկարը: Կարծում եմ, դա պետք է տա այս ծրագիրը»: Ծրագիրը բանաձեւեր է տալիս, բայց չգիտենք, թե ի՞նչ խնդիր ենք լուծելու, գործողությունների չմղող ծրագիր է, այն չի մղում ինչ-որ բան փոխելու՝ իր տեսակետն ամբողջացրեց կրթության փորձագետը: Ծրագրի հեղինակներից «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի փոխանցմամբ՝ փորձագետների հետ քննարկումներում եկել են եզրահանգման, որ ծրագիրը պետք է լինի այն փաստաթուղթը, որն արձանագրում է զարգացման անհրաժեշտ ուղղությունները, որը, հաստատվելով ԱԺ կողմից եւ ստանալով օրենքի ուժ, չի կարող կախված լինել պաշտոնավարող անհատների փոփոխություններից: Սակայն, թե ինչ պետք է արվի՝ դա ենթադրվում է ու ծրագրում գրված չէ: Օրինակ՝ ինչպե՞ս պետք է ապահովել դպրոցի ապաքաղաքականացումը:  Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, փորձագետ Արեւիկ Անապիոսյանը, դրական է համարում մոտեցումները, որ դրված են փաստաթղթում՝ որակ, մատչելիություն եւ արդյունավետություն, սակայն, կարծում է, որ ծրագիրը ներկայիս տեսքով հռչակագրային բնույթ ունի եւ, եթե այն օրենքի ուժ պիտի ստանա, ապա՝ անհստակ է լինելու դրա  կարգավորման առարկան:L Փորձագետի անհանգստություններից մեկն էլ այն է, որ ծրագրում հստակ անդրադարձ չկա հումանիտար ոլորտին, որն, ըստ նրա, դուրս է մնում ռազմավարությունից՝ թեպետ պետականորեն փորձ է արվում այն դարձնել գերակա, քանի որ լուրջ խնդիրներ կան:

Հայաստանի հանրային ռադիո