Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կյանքից հեռացել է Սերգեյ Միքայելյանը

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղակացնում են, որ Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը: Նա 93 տարեկան էր։ Հայազգի ռեժիսորը ծնվել է Մոսկվայում: Միքայելյանի ամենահայտնի ֆիլմերից են՝ «Սիրահարված սեփական ցանկությամբ», «Իմ աննման աստղիկ», «Չվերթ 222», «Գնում եմ դեպի ամպրոպը»: Նրա ֆիլմերում նկարահանվել են հայտնի դերասաններ Անդրեյ Մյագկովը, Օլեգ Յանկովսկին, Եվգենի Լեոնովը և ուրիշներ: Միքայելյանը 1956 թվականից «Լենֆիլմի», 1959-1961 թվականներին Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի ռեժիսոր է եղել:

Հայաստանի հանրային ռադիո