Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կյանքը սահմանի մոտ եւ սահմանից այն կողմ

Անի Մինասյան «Ռադիոլուր» Սահմանային գյուղերում ապրող մարդիկ, իրենց առօրյան կամա թե ակամա կիսում են սահմանի հակառակ կողմում ապրողների հետ՝ անգամ այդ սահմանի փակ լինելու պարագայում: Երվանդաշատը հայ- թուրքական սահմանին գտնվող միակ գյուղը չէ, բայց դրա օրինակով կարող ենք իմանալ, թե ինչպես են փակ սահմանին մոտ ապրում մեր հայրենակիցները։   Չնայած Երվանդաշատը Երևանից հեռու է 80 կիլոմետր, բայց գյուղ հասնելու համար պահանջվում է ամենաքիչը երկու ժամ: Ճանապարհը սարքին չէ, ու արդեն 4-5 տարի է չի գործում Երվանդաշատ- Բագարան-Արմավիր երթուղին: Երթուղին սպասարկող ընկերության լիցենզիայի ժամկետը լրացել է, նորերն էլ չկան, ասում են՝ շահավետ չէ: Ծախսերը շատ են, եկամուտը՝ քիչ: Սակայն երվանդաշատցիներն ու բագարանցիներն ասում են, որ ուսանողներ, քաղաք գանցող-եկողներ շատ ունեն: Մեքենաները երբեք դատարկ չեն գնացել-եկել: Հայկուշ Հակոբյանն ասում է՝ իրենց միջոցներով են քաղաք հասնում՝ չդժգոհելով: Երվանդաշատում Խաչիկյաններին գիտեն որպես Քարափ քանդող Խեչիկենք: Հենց Խաչիկյաններից Դավո պապի անվան հետ է կապված Երվանդաշատում կառուցված առաջին ճանապարհը: Արկադի Խաչիկյանը կես կատակ, կես լուրջ ասում է՝ ճանապարհը կառուցելու օրվանից համարյա փոփոխություն չի կրել: Երվանդաշատում հիմնական երկու տոհմ կա պատմական Բագրանից եկած՝ Խաչիկյանների ու Սարգսյանների: Ռուբիկ պապը Սարգսյան է: Գյուղում նրան լավ գիտեն՝ գյուղից պատմելու բան լինի՝ իր մոտ են ուղարկում: Պատմական Բագարանին երվանդաշատցիները Բագրան են ասում: Չնայած Բագրանը չի տեսել, բայց հիշում է իր հոր, պապի ու մեծ պապի պատմածները: Դրանցից ամենասիրելին Ռուբիկ պապի համար Գևորգ Մարզպետունու գերեզմանի պեղումներին իր պապի մասնակցության պատմությունն է: Այստեղ Հայաստանը Թուրքիայից  բաժանում են ոչ միայն փշալարերը, այլև մրգերի այգիները, ձորերը, ամենօրյա անցնելու ճանապարհները, Արաքս գետը: Բայց փշալարերը պատմական հուշարձանները բաժանել են շատ արհեստականորեն: Պատմական Երվանդաշատի մի հարվածն այս կողմում է, մյուսը՝ դեռ այն: Արկադի Խաչիկյանն ասում է՝ գյուղում համատեղ տուրիզմ զարգացնելու մասին շատ են մտածել: Մինչև 1950-ականները գյուղը մոտ 90 տոկոսով բնակեցված է եղել թուրքերով: Վերջին ընտանիքը գյուղը լքել է 88-ին: Սահմանից երևում են ոչ միայն թուրքական գյուղերը, այլև բարձր ու հնչեղ լսվում է մահմեդական նամազի ձայնը: Իրենք իրենց չափով սահմանապահ են: Ասում են՝ միայն մեկ բան են ուզում, որ սահմանի հակառակ կողմից երևա, թե Հայաստանում ինչ շեն տներ ունեն, ինչ նորոգված ու լավ ճանապարհներ:

Հայաստանի հանրային ռադիո