Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Լեոնարդո Դի Կապրիոն $65.000 է փոխանցել «Հայաստանի մանուկներին»

Օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ: Դերասանի նվիրատվությունը՝ Հայաստանի գյուղական համայքներում ապրող մանուկներին, կազմել է 65.000 ԱՄՆ դոլար: Նա այդքան գումարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի՝ հավաքույթի ժամանակ աճուրդի դրված նկարներից մեկը, որի գումարն ամբողջությամբ ուղղվել է հիմնադրամին: Հավաքույթի ընթացքում նաև այլ արվեստի գործեր են վաճառվել: Ամբողջ երեկոյի ընթացքում նվիրատվությունների միջոցով հավաքվել է $3.1 մլն, որով հիմնադրամը շարունակելու է իր՝ արդեն մեկնարկած ծրագրերը Հայաստանում: «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը վարել է հայկական ծագումով հոլիվուդյան կատակերգակ դերասանուհի Անդրեա Մարտինը:

Հայաստանի հանրային ռադիո