Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Լիբանանյան գործարար ներկայությունը Հայաստանում

  Ուսանում էր Սորբոնի համալսարանում և առաջին անգամ 1990 թ. ընկերոջ հետ եկավ Մայր հայրենիք։ Այստեղ, ինչպես ինքն է ասում, Խորհրդային Հայաստանն ապրում էր իր վերջին  շունչը։ Այսօր արդեն լիբանանահայ  գործարար Րաֆֆի Սեմիրջյանը  մի քանի  ուղղություններով  է կապված հայրենիքի հետ : 17 տարի առաջ Հայաստանում սկսեց բիզնես գործունեություն ծավալել, հանդիսանում է  «Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահo: Այս ընկերության հիմնական ներդրողները հաջողակ գործարարներ են Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ Ամերիկայից։ Նպատակն է բիզնես մոդելի միջոցով նրանց ներգրավել, որպեսզի վերջիններիս հնարավորություն ունենան  իրենց կապիտալը, փորձն ու գիտելիքները ներդնել հայաստանյան կազմակերպություններում: «Ռադիլուրի» հետ զրույցում նշում է, որ  այս տարիների ընթացքում իր հիմնական առաքելությունը եղել  Հայաստանում իրականացնել ներդրումային քաղաքականություն: Ասում է, որ վերջին 8 ամիսների ընթացքում ավելի ինտենսիվ աշխատանքներ  են կատարվում այդ ուղղությամբ՝ քանի որ ներկայիս կառավարությունը հավատ է  ներշնչում: Այս անգամ էլ նրանց ներդրումներh ուղղված են լինելու   գյուղատնտեսության ոլորտին: Լիբանանում  բնակվում է խոշորագույն հայ համայնքներից մեկը։ Ամեն տարի Լիբանանից մոտավորապես 20 հազար մարդ է այցելում Հայաստան:  Հետևաբար՝ Հայաստանը մի քանի  թելերով են կապված միմյանց հետ՝ ասում է   Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Հակոբ Բագրատունին։ «Ռադիլուրի հետ զրույցում նշում է, որ  մի շարք ընդհանրություններ կան  երկու երկրների ինչպես պատմական, այնպես էլ մշակութային կյանքում։ Հակոբ Բագրատունին նույնպես նշում է, որ  Հայաստանում կան նպաստավոր պայմաններ ներդրումներ անելու ու երկու երկրների միջև տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Դրա վառ օրինակներից  մեկը, նշում է, վերջերս  գործարկված Հայաստան- Բեյրությու ուղիղ ավիաչվերթն է։ Պատգամավորի դիտարկումների հետ համաձայն է նաև Լիբանանում  Հայաստանի դեսպան  Սամվել Մկրտչյանը։ «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշում է, որ լիբանանյան տուրիզմը բավական զարգացած է, նրանք մեծ փորձ ունեն  այդ ոլորտում, հետևաբար՝ պետք աշխատել աջակցել, որպեսզի լիբանանցի գործարարները ներդրումներ անեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում:    

Հայաստանի հանրային ռադիո