Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մահացել է Աղասի Արշակյանը

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին հեռացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը: Աղասի Արշակյանը ծնվել է 1954 թվականին Երեւանում: 1975 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանը: 1971-1975 թթ. աշխատել է բանվոր, շարժիչագործ, բետոնագործ, գիշերապահ, 1975-1978 թթ. ԽՍՀՄ սարքաշինության նախարարության «Էլեկտրասարք» գիտաարտադրական միավորում Երեւանի չափիչ սարքերի գործարանում եղել է տնտեսագետ, ավագ տնտեսագետ, 1984-1985 թթ. «Հայգյուղմեխանիզացիա» գիտաարտադրական միավորում փորձնական-գիտափորձնական գործարանում` աշխատանքի կազմակերպման եւ աշխատավարձի բաժնի պետ: 1978-1984 թթ. եւ 1985-1990 թթ. ՀԽՍՀ տեղարդնախարարության «Լույս», ապա «Լուսին» արհմիություններում եղել է ավագ հաշվապահ, ավագ տնտեսագետ, աշխատանքի կազմակերպման եւ աշխատավարձի բաժնի պետ։ 1990 թվականին ՀՀ թիվ 47 ընտրատարածքից ընտրվել է պատգամավոր: 1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր, եղել է ԳԽ մարդու իրավունքների եւ ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 1995-1999 թթ. զբաղվել է հասարակական-քաղաքական աշխատանքներով, եղել է Անդրեյ Սախարովի անվան հայկական իրավապաշտպան հիմնադրամի նախագահ, «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության գործադիր քարտուղար: 1999 թվականին «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: 1999-2003 թթ.՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության քարտուղար: 2003-2007 թթ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Ազգային Միաբանություն կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային Միաբանություն խմբակցության անդամ, ԱՄԿ անդամ:

Հայաստանի հանրային ռադիո