Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մահացել է ռուսական «Գոլոս»-ի ամենավառ մասնակիցներից մեկը՝ Անդրեյ Դավիդյանը

Ռուսական «Գոլոս»-ի ամենավառ մասնակիցներից մեկը` հայազգի Անդրեյ Դավիդյանը, ով երեկ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, այսօր` նոյեմբերի 13-ին մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նրա մոտ սրտի կաթված է արձանագրվել: Բժիշկներին չի հաջողվել փրկել 60-ամյա երգչի կյանքը: Նա հայտնի էր տարբեր խմբերի հետ ունեցած իր համատեղ աշխատանքներով` «СВ», «Ռոք ատելյե», «Նահանջ տարի»: Նա նաև Ալեքսանդր Գրադսկու, Ժաննա Ագուզարովայի և այլոց հետ մասնակցել է «Նեղացնելով շրջանակը» երգի ձայնագրման աշխատանքներին: Հանդիսատեսի լայն շրջանակներին Անդրեյ Դավիդյանը հայտնի է դարձել ռուսական «Գոլոս» նախագծին մասնակցելու շնորհիվ:

Հայաստանի հանրային ռադիո