Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է ռուս դեսպանի սպանությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ահաբեկչություն է ճանաչել Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը և կոչ արել պատժել այն իրագործողներին՝ ասվում է մամուլի համար ԱԽ հայտարարությունում, որն ավելի վաղ ներկայացրել էր Ռուսաստանի պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Անվտանգության խորհրդի անդամները լրջագույնս դատապարտել են դեկտեմբերի 19-ին Անկարայում կատարված ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով սպանվել է ՌԴ դեսպանը»,-ասվում է հայտարարությունում։ «ԱԽ անդամներն ընդգծել են ահաբեկչական գործողությունը կատարողներին, կազմակերպիչներին և հովանավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»,-նշվում է տեքստում։

Հայաստանի հանրային ռադիո