Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Եվրոպա լիգայի գավաթակիր. Մխիթարյանը` գոլի հեղինակ

«Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 24-ին Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում հաղթել է հոլանդական «Այաքսին» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ դառնալով Եվրոպա լիգայի գավաթակիր: Խաղն ավարտվել է 0:2 հաշվով՝ հօգուտ ՄՅու-ի: Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել է «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում հարվածից հետո գնդակն անդրադարձից հետո հայտնվել է Անդրե Օնանայի պաշտպանած դարպասում: Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին կրկնապատկել է հաշիվը ` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Եվրոպա լիգայի եզրափակչում: Սակայն Մխիթարյանը խաղի ընթացքում ստացել է դեղին քարտ և փոխարինվել 74-րդ րոպեին: Խաղից հետո Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում հանդերձարանից Եվրոպայի գավաթով և Հայաստանի դրոշով լուսանկար է հրապարակել ու գրել. «Շատ-շատ երջանիկ եմ մեր այսօրվա հաղթանակի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և բոլոր հայերին»: «Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճում Եվրոպա լիգայի գավաթը: Այս հաղթանակն ՄՅու-ին թույլ կտա 2017/18թթ. մրցաշրջանում ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:  

Հայաստանի հանրային ռադիո