Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մանկամի՞տ, թե՞ հայրենասիրական ռոմանտիզմ. սոցիոլոգն ու հոգեբանը՝ «Սասնա ծռերի» մասին

«Սասնա ծռեր» զինված խմբի վերջին օրերին կատարած գործողությունների վերաբերյալ շարունակում են հնչել տարբեր գնահատականներ: Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գործողություններին տվել է «մանկամիտ ռոմանտիզմ» գնահատականը, իսկ հոգեբան Սամվել Խուդոյանը որակել է «հայրենասիրական ռոմանտիզմ»: Գնալով ինքնազոհաբերության՝ զինված խումբը արտահայտում է  իշխանության վարած քաղաքականության հանդեպ իր  դիրքորոշումը՝ ասել է հոգեբանը։   Ապրիլյան պատերազմից  հետո  իշխանությունների նկատմամբ դժգոհությունն էլ ավելի մեծացավ՝ ասում է  հոգեբան  Սամվել Խուդոյանը: Հասարակությունը  հասկացավ, որ  կոռուպցիայի ու  թալանի դեմ պայքարն աչքակապություն էր, մի քանի հոգու  աշխատանքից ազատելով չտրվեցին կարևորագույն հարցերի  պատասխանները։ «Սասնա ծռեր» զինված խմբի վերջին օրերի գործողություններն էլ նաև դժգոհության ձայն էր  ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի բանտարկության վերաբերյալ։ Ըստ հոգեբանի՝ այս ամենին դրդեց նաեւ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Օրեցօր էլ ավելի լարվող  իրավիճակը, Խուդոյանի կարծիքով, չի թուլանա նույնիսկ զինված խմբի հանձնվելուց հետո էլ: Պայքարին քիչ մարդկանց միանալը նա կապում է ամառային արձակուրդների հետ: Մարդիկ մեկնել են  հանգստի: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գնահատում է հատկապես ստեղծված բարդ իրավիճակում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի դերակատարությունը, որը կարողացավ բանակցությունների արդյունքում ազատել տալ պատանդներին, ինչպես նաեւ կանխեց հետագա արյունալի գործողությունները։ Թե ով կլինի հաջորդ բանակցողը, որը կփոխարինի Բալասանյանին, սոցիոլոգը դժվարանում է ասել։ Ահարոն Ադիբեկյանը պնդեց, որ Հայաստանում ահաբեկչությունը որպես քաղաքական լծակ պետք է հանել մեր գաղափարներից: Այդ քայլով ոչինչ հնարավոր չէ  փոխել՝ ասում է։ «Ինձ թվում է, որ բնակչությունն ինքն էլ է հասկանում, թե դա ինչ վտանգներ է իր մեջ պարունակում: Եթե ամեն մի նեղացածը, աբիժնյակը զենք հավաքի, համախոհ հավաքի, գնա  անմեղ երրորդ անձանց պատանդ վերցնի և ասի, իմ հարցերը լուծեք:  Այդպիսի բան պետք է մեր մոտ չլինի»: Թե ինչ հանգուցալուծում կունենա իրավիճակը, ըստ Խուդոյանի, Ժիրայր Սեֆիլյանի կողմից  նախագահի հրաժարականի պահանջը հանելուց հետո  զինված խումբը կարող է հասնել հաջողությունների: Կլինի ներքին համաձայնություն, պատիժները կմեղմացվեն: Սա իշխանությանը սթափվելու ևս մեկ կոչ է: «Եվ կարծում եմ՝ իշխանությունները նորից ու նորից պետք է հասկանա: Եվ կարծում եմ հաջորդը կարող է իսկապես շատ բուռն, շատ մեծ  500 հազարանոց մասսայով արդեն այնպիսի բունտ լինի, որ քշեն տանեն»։ Իսկ Ադիբեկյանն էլ այս ամենում  կարևորեց հանրապետության նախագահի ելույթը, որտեղ դատապարտվեցին զինված խմբի գործողություններն ու, ամենակարևորը, նշվեց, որ մեր պետությունը ժողովրդավարական է, և մեզ մոտ  նման ճանապարհով հարց լուծելն անհնար է: Ըստ Ադիբեկյանի՝ նախագահը պատրաստ է գնալ զիջումների, սակայն ոչ պաշտոնի հաշվին:

Հայաստանի հանրային ռադիո