Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մեկնարկել է Աժ արտահերթ նստաշրջանը

  Կառավարության առաջարկած օրակարգով այսօր կրկին հրավիրվել է ԱԺ-ի արտահերթ նստաշրջան, որը հավանաբար կտեւի այսօր եւ վաղը: Օրակարգում կան հարցեր, որոնց քննարկման համար նախատեսված է 24-ժամյա ռեժիմ: Կառավարության առաջարկած օրակարգին, սակայն, հենց սկզբից դեմ արտահայտվեց Օրինաց Երկիր խմբակցությունից պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Հիշեցնենք՝ կառավարությունն ԱԺ-ին առաջարկում է վավերացնել միանգամից երեք միջազգային պայմանագիր, որոնք կնքնվել են այս տարի: Ըստ այդ պայմանագրերի Հայաստանին նոր վարկեր տրամադրելու պատրաստակամություն են հայտնել Զարգացման ֆրանսիական գործակալությունը, Ասիական զարգացման բանկն ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը: Քննարկման 24-ժամյա ռեժիմ է հաստատվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու համար: Նախագծով առաջարկվում է վիճակախաղերի եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել՝ 100 մլն դրամից 500 մլն դրամ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից: «Փոփոխությամբ օրենքը համապատասխանեցվում է արդեն փոփոխված «Հարկային Օրենսգրքին»,-նախաձեռնությունը հիմնավորել է  Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Բացատրությունը չի գոհացրել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, ով տարակուսել է, թե ինչու նախաձեռնությունը չարվեց նախորդ արտահերթ նստաշրջանի ժամանակ:

Հայաստանի հանրային ռադիո